27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ի ԴԵՊ

Երազանքներն իրականանում են․ Elie Saab-ի նոր՝ անկրկնելի հավաքածուն /ֆոտոշարք/

Որքան էլ մինիմալիզմը նորաձեւ լինի, քննադատվեն փայլուն, աչքի ընկնող հանդերձները, միեւնույնն է, Elie Saab նորաձեւության տունը ներկայացնում է փայլուն, շքեղ զգեստներ, եւ դրանք միշտ հեքիաթային են։ Այս անգամ էլ Փարիզի Բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացված նոր հավաքածուն շքեղ էր, աչքի ընկնող, հեքիաթային։ Դիզայները շարունակում է միավորել արեւելքի ու արեւմուտքի նորաձեւությունը, եւ դա անում է նուրբ, ճաշակով, […]

Daily Mail-ը` Մխիթարյանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Daily Mail-ի վարկածով ճանաչվել է Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում կայացած՝  «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուիգան Աթլետիկ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը  վերոնշյալ հանդիպման ընթացքում դարձել էր գոլի հեղինակ:

Նարնջագույն տրամադրություն․ Giorgio Armani-ի նոր գույները /ֆոտո/

Giorgio Armani-ն ներկայացրեց իր նոր հավաքածուն Փարիզի Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում։ Հանրահայտ դիզայները այս անգամ շեշտադրել էր գույնը, ավելի կոնկրետ՝ նարնջագույնը։ Այն տարբեր չափերով առկա էր հավաքածուի մեծ մասում։  

Աննկարագրելի շքեղություն․ Zuhair Murad-ի նոր հավաքածուն /ֆոտոշարք/

Լիբանանցի դիզայներ Զուհար Մուրադին հաջողվում է այնպիսի հեքիաթային զգեստներ ստեղծել, որոնք պարզապես իդեալական են։ Փարիզի Բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում Zuhair Murad-ը ներկայացրել է նոր հավաքածուն։ Դիզայները հավաքածուում շեշտադրել է կանացիությունը, սեքսուալությունն ու իհարկե՝ աննկարագրելի շքեղությունը։

Զուսպ եւ էլեգանտ․ Chanel-ի նոր հավաքածուն /ֆոտո/

Փարիզի Բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում իր նոր հավաքածուով աչքի ընկավ  Chanel-ը։ Հանրահայտ նորաձեւության տունը ներկայացրել էր զուսպ, էլեգանտ ու շքեղ հավաքածու։ Շեշետը դրված էր կանացիության վրա, երեկոյան զգեստների վրա առկա փայլերը առավել շքեղություն էին հաղորդում դրանց։ Հավաքածուի գերակշռող գույնն արծաթագույնն էր։

Շքեղ հարսանեկան զգեստներ, որոնք նորաձեւ են այս տարի /ֆոտոշարք/

Յուրաքանչյուր աղջիկ երազում է իդեալական հարսանեկան զգեստի մասին։ Եւ դիզայներներն էլ ամեն ինչ անում են, որպեսզի այդ երազանքներն իրականություն դարձնեն։ Ահա հարսանեկան զգեստներ, որոնք անսահման շքեղ են եւ նորաձեւ են այս տարի։  

Անսովոր, բայց դյութիչ․ Versace-ի նոր հավաքածուն /ֆոտո/

Փարիզում ընթացող Բարձր նորաձեւության շաբաթվա ժամանակ տպավորիչ էր Versace-ի նոր հավաքածուն։ Այս անգամ հանրահայտ նորաձեւության տունը որոշել է շեղվել իր սովորական ոճից եւ լրիվ այլ բան ներկայացնել։ Versace-ի նոր հավաքածուի առանձնահատկություններից մեկը զուսպ գունային գամման է։ Դոնաթելլա Վերսաչեն շեշտը դրել է հանգիստ գույների վրա՝ մոխրագույն, գունատ վարդագույն, մուգ արծաթագույն։ Արդյունքում նա շքեղագույն զգեստներ է ստացել, որոնցում շատ […]

21-ամյա աղջկա սիրելի ուտելիքը սպունգն է

Հազվադեպ հիվանդությամբ տառապող բրիտանացի ուսանողուհի Քերի Տիբելկոկը սնվում է մաքրող միջոցներով եւ ափսեներ լվալու սպունգով: 21-ամյա աղջկա մոտ տարօրինակ հիվանդություն է. նրա մոտ “ախորժակ են բացում” այնպիսի բաներ, որոնք հատկացված չեն ուտելու համար: Նա սով է զգում, երբ լոգանք է ընդունում ցնցուղի հեղուկով կամ ափսեները լվանում է քիմիական  միջոցներով: Քերին պնդում է, որ պատրաստ է […]

Մել Գիբսոնն իններորդ անգամ հայր է դարձել

Աշխարհահռչակ ամերիկացի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն իններորդ անգամ հայր է դարձել։ People ամսագրի փոխանցմամբ՝  61-ամյա դերասանի որդին լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին Լոս Անջելեսում։ Երեխայի մայրը 26-ամյա Ռոզալինդ Ռոսսն է: Փոքրիկին անվանակոչել են Լարս Ջերալդ Գիբսոն:  

Հով արեք. կայացավ Դավիթ Միրոյանի նոր տեսահոլովակի պրեմիերան

Երգիչ, ռեփեր Դավիթ (Դավո) Միրոյանը ստեղծագործական դադարից հետո հանրությանը ներկայանում է նոր տեսահոլովակով: ‹‹Հով արեք›› խորագիրը կրող երգի ստեղծման հիմքում ապրիլյան դեպքերին հաջորդած իր զգացողություններն ու մտքերն են: ‹‹Ինչպես շատերը, Արցախում տեղի ունեցած ապրիլյան դեպքերից հետ իսկապես դժվար պատմելի, կուտակված զգացողություններ ունեի, որը վերջապես կարողացա արտահայտել այս երգի միջոցով եւ հոգեվիճակս ներկայացնել հանրությանը››,- նշում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի