20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հով արեք. կայացավ Դավիթ Միրոյանի նոր տեսահոլովակի պրեմիերան

Երգիչ, ռեփեր Դավիթ (Դավո) Միրոյանը ստեղծագործական դադարից հետո հանրությանը ներկայանում է նոր տեսահոլովակով: ‹‹Հով արեք›› խորագիրը կրող երգի ստեղծման հիմքում ապրիլյան դեպքերին հաջորդած իր զգացողություններն ու մտքերն են:

‹‹Ինչպես շատերը, Արցախում տեղի ունեցած ապրիլյան դեպքերից հետ իսկապես դժվար պատմելի, կուտակված զգացողություններ ունեի, որը վերջապես կարողացա արտահայտել այս երգի միջոցով եւ հոգեվիճակս ներկայացնել հանրությանը››,- նշում է Դավիթ Միրոյանը:

‹‹Հով արեք›› երգը մի քանի երաժշտական ոճերի խառնուրդ է՝ հիփ-հոփ եւ ռոք- բալլադ. երգի խոսքերի հեղինակը Դավիթ Միրոյանն է, երաժշտության հեղինակներ՝  Դավիթ Միրոյան, Դավիթ Բադալյան: Տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Թադեւոսյանն է, բեմադրող- նկարիչ՝ Տիգրան Առաքելյան: Տեսահոլովակը պատրաստվել է անիմացիայի միջոցով, որի արդյունքում ասելիքը, պատկերներն առավել ազդեցիկ են:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ