27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ի ԴԵՊ

Ինչ-որ եռանկյունա-մասոնական շոր ու շիրթով

Արծվիկի համար կյանքիս մեջ առաջին անգամ քվեարկել եմ. հավատալով, որ կհաղթի Եվատեսիլում. ձայնի տվյալները ու զուսպ արտիստիզմը այդ շանսը տալիս էին … Նոր լսեցի երգը ու…  «հայուն գենը» խեղդեց զիս, .. Հայուն Եվրատեսիլին կուլ գնալու, մարտը տանուլ տալու, եղածը փչացնելու…  Ինչ-որ եռանկյունա-մասոնական շոր ու շիրթով,  Եգիպտական թութանհամոնյան ժամանակաշրջանի կանանց կալդատսվոյով. անհետաքրքիր, անհոգի երգով… հա, երգից […]

Աշխարհի ամենաերջանիկ երկրները․ որտեղ ենք մենք

Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ այսօր հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։ ՄԱԿ-ի Sustainable Development Solutions Network (SDSN)-ի շրջանակներում հրապարակվել են 155 երկրների տվյալները, հայտնում է newsru.com-ը։ Նշենք, որ Հայաստանը երջանկության ցուցանիշով գտնվում է 121-րդ հորիզոնականում։ Ամենաերջանիկ երկրների ցանկը գլխավորել է Նորվեգիան, երկրորդը Դանիան է, ապա՝ Իսլանդիան եւ Շվեյցարիան։ Ցանկը կազմելիս հաշվի է առնվել երկրում մարդկանց ազատության, առողջության, եկամուտի, […]

«Մաշան եւ արջը» մուլտֆիլմի մասը YOUTUBE-ի պատմության 5 ամենահայտնի վիդեոներից է ճանաչվել

Հայտնի ու սիրված «Մաշան եւ արջը» մուլտֆիլմի 17-րդ մասը՝ «Մաշան եւ շիլան», ճանաչվել է YouTube-ի պատմության 5 ամենահայտնի ու դիտված վիդեոներից մեկը։ Մուլտֆիլմը հրապարակվել է YouTube-ում 2012-ի հունվարի 31-ին, եւ օրական 2-3 միլիոն դիտում է ունենում։   

Հպարտությանս սահման չկա. Սիրուշո

Մարտի 11-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացել է «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման պրեմիերան` Հրաչյա Հարությունյանի բեմադրությամբ և մասնակցությամբ: Սիրուշոն իր միկրոբլոգում հոր հետ լուսանկար է հրապարակել և գրել. «Այսօր հորս ներկայացման դիտմանն էի՝ «Սերը, տարիք չի հարցնում»: Հպարտությանս սահման չկա»:

Մխիթարյանը՝ հզորների շարքում /տեսանյութ/

«Interfootball»-ը  ֆուտբոլասերների ուշադրությանն է ներկայացրել հերթական հաղորդումը: Այս անգամվա թողարկումը  վերաբերում է հզորագույն փլեյմեյքերներին, որոնց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը: Հաղորդման մեջ անդրադարձ է կատարվում նաև  «Բարսելոնայի» պատմական հաղթանակին և այն ամենին, ինչը  հետաքրքրում է ֆուտբոլասերներին:

Մի էլիտար հարսանիք էլ

Ընտրական ակտիվ քարոզարշավին զուգահեռ գեներալ Սեյրան Սարոյանը ընտանեկան հաճելի թոհուբոհի մեջ է: Առաջիկայում տեղի կունենա գեներալի դստեր հարսանեկան արարողությունը, որին նախատեսվում է նախագահ Սերժ Սարգսյանի եւ քաղաքական, զինվորական էլիտայի մասնակցությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի