01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի ԴԵՊ

Կզաքիսը մասնակցել է ֆուտբոլային հանդիպմանը /ֆոտո/

Շվեյցարիայում ”Ցյուրիխ” եւ ”Տուն” ակումբների խաղի ժամանակ դաշտում կզաքիս է հայտնվել: ”Ցյուրիխի” պաշտպան`Լորիս Բենիտոն որոշել էր վերացնել կենդանուն խաղահրապարակից: Ի վերջո կենդանուն բռնել է դարպասապահ Դեյվիդ դա Կոստան եւ փոխանցել մարզադաշտի աշխատողներին: Այս դեպքի պատճառով խաղը որոշ ժամանակով դադարեցվել է:  ”Ես ուզում էի շարունակել խաղը: Բայց ով գիտի, ինչ հիվանդություն ուներ կենդանին, իսկ հիմա հույսս […]

Ահմադինեժադը չի մատնել ԱՄՆ-ին

Ամերիկյան գաղտնի ծառայության գործակալը պատահմամբ կրակել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա, երբ վերջինս Նյու Յորք է ժամանել 2006-ին` մասնակցելու ՄԱԿ-ի ասամբլեային:  ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին ուղեկցող մեքենայում` զենքի համար նախատեսված տեղում այն տեղադրելու պահին պատահաբար կրակոց է հնչել: Փամփուշտը սլացել է Մահմուդ Ահմադինեժադի ուղղությամբ, ով այդ պահին նստելիս է եղել իր ավտոմեքենան, գրում […]

Ինչպե՞ս բուժել կանացի անզգայունությունը

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների բախտն ավելի քիչ է բերել, քան ուժեղ սեռինը: Ըստ վիճակագրության` կանանց շուրջ 35 տոկոսը երբեք օրգազմ չի զգում: Անզգայունությունը որպես այդպիսին կարող է տարբեր կերպ դրսեւորվել` սեքսի հանդեպ անտարբերություն, ոչ բավարար գրգռվածություն եւ նույնիսկ բացարձակ հակակրանք սեռական հարաբերությունների նկատմամբ: Կանացի անզգայունության հիմնական պատճառներից են. 1. Ծնողների չափազանց խիստ դաստիարակությունը, երբ աղջկան ներշնչում […]

Քրիս Բրաունի ծեծը Ռիհաննային դաս չեղավ

Մինչ որոշ զույգեր բաժանվում են, մյուսների մասին սկսում են լավատեսորեն խոսել: Ըստ արտասահմանյան լրագրողների` Ռիհաննան պատրաստվում է ամուսնանալ Քրիս Բրաունի հետ, չնայած մշտական վեճերին եւ աղմուկ բարձրացրած ծեծկռտուքին: Հայտնի է, որ արարաղությունը տեղի է ունենալու երգչուհի հայրենիքում` Բարբադոսում: Ռիհաննայի ընկերուհիներն ասում են, որ նա պատրաստվում է ավանդական հարսանեկան զգեստը փոխարինել լողազգեստով:  Նախնական տվյալներով հարսանիքը հուլիսին […]

Ամերիկացի նկարիչը կտավներ է նկարում մարդկային մոխրից /ֆոտո/

Ամերիկացի նկարիչը նկարներ է ստեղծում մահացածների մոխիրով: 75/100 սմ չափսի դիմանկարը ընդամենը 3500 դոլար արժե: Այսօր ոչ մեկին չես զարմացնի յուղաներկերի խառնուրդով: Օգտագործելով ընդամենը 2 գդալ մոխիր, նա ոչ միայն յուրահատուկ կտավ է ստանում, այլեւ նկարին լրացուցիչ արժեք է տալիս: Նրա աշխատանքներն ընտանիքի մահացած անդամի մասին հիասքանչ հիշողություններ են պարգեւում: Զարմանալի չէ, որ նկարչին արդեն […]

Քիմ Քարդաշյանի “հյուսիսային” առաջնեկը

Քիմ Քարդաշյանը եւ Քենյի Ուեսթը, որոշել են յուրահատուկ անուն դնել իրենց առաջնեկին: Հարցը նրանում է կայանում, որ Քենյին ցանկանում է, որ իրենց աղջկա անունը համահունչ լինի իր ազգանվան հետ: Եւ քանի որ իր անունը թարգմանաբար ”արեւեմուտք” է նշանակում, հետեւաբար աղջկան որոշել են անվանել հորիզոնի կողմերից մեկի անվամբ: Հավանաբար, երեխան կկրի Նորդ անունը, որը թարգմանաբար “հյուսիս” […]

Հունգարիայում հաշմանդամների գեղեցկության մրցույթ է անցկացվել /ֆոտո/

Հունգարիայում գեղեցկության մրցույթ են անցկացրել` Եվրոպայի համար ոչ բնորոշ “ժանր”-ում: “Miss Colours Hungary 2013″ գեղեցկության մրցույթի մասնակիցները սահմանափակ հնարավորությունների տեր, հաշմադամի սայլակին գամված մարդիկ են: Մրցույթի հաղթող է ճանաչվել 21-ամյա հաշմանդամ գեղեցկուհի Վանդա Վաշաշը:  Նման կարգի մրցույթ Եվրոպայում անց է կացվում 2-րդ անգամ, չնայած այն փաստին, որ ԱՄՆ-ում դրանք կազմակերպվում են 1973-ից: 

Ադրբեջանցիները հարձակվել են “Դորիանս”-ի տեսահոլովակի վրա /վիդեո/

Համացանցում տեղեկություն է տարածվել, որ “Եվրատեսիլի” պաշտոնական կայքէջն ստիպված է եղել 3 անգամ ջնջել մրցութում այս տարի Հայաստանը ներկայացոնղ “Դորիանս” խմբի տեսահոլովակը “YouTube”-ի պաշտոնական էջից, քանի որ ադրբեջանցիները հարձակվել են տեսահոլովակի վրա` վատ բովանդակությամբ մեկնաբանություններով եւ դիսլայքերով:  Տեսահոլովակը կրկին տեղադրված է, սակայն ադրբեջանցիները շարունակում են դիսլայք դնել: Մեր մասնակիցներին կարող ենք աջակցել տեսահոլովակը տարածելով եւ […]

30 տարի առաջ ջրի տակ անցած քաղաքը վերականգնվել է /ֆոտո/

Արգենտինայում վերականգնվել է շուրջ 30 տարի առաջ ջրի տակ անցած քաղաքը: Մայրաքաղաք Բուենոս Այրեսից հարավ գտնվող Էպեկուեն հանգստավայրը շուրջ 30 տարի առաջ ջրի տակ էր անցել հորդառատ անձրեւների պատճառով: 1985-ի նոյեմբերի 10-ին ծովածոցը դուրս էր եկել ափերից եւ բնակավայրը ծածկել ջրի 10 մետրանոց շերտով` 1500 բնակիչներին թողնելով անապաստան: Նախկինում Էպեկուենը հայտնի տուրիստական քաղաք է եղել, […]

Ինքնահրկիզվել են

Բուլղարիայում որպես գործազրկության դեմ բողոքի դրսեւորում ինքնահրկզիման 6-րդ դեպքն է տեղի ունեցել, հաղորդում է տեղի “Фокус” տեղեկատվական գործակալությունը: 40-ամյա գործազուրկ տղամարդն այրել է իրեն Սիտովո գյուղի մարզադաշտում: Նրան հիվանդանոց են տեղափոխել մարմնի 90 տոկոսի այրվածքներով: Բժիշկների խոսքով` նա դեռեւս գիտակից վիճակում է եղել եւ ասել է, որ սնունդ չունի եւ այլեւս չի կարողանում դիմանալ դրան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի