Ամերիկացի նկարիչը կտավներ է նկարում մարդկային մոխրից /ֆոտո/
Ամերիկացի նկարիչը նկարներ է ստեղծում մահացածների մոխիրով: 75/100 սմ չափսի դիմանկարը ընդամենը 3500 դոլար արժե:
Այսօր ոչ մեկին չես զարմացնի յուղաներկերի խառնուրդով: Օգտագործելով ընդամենը 2 գդալ մոխիր, նա ոչ միայն յուրահատուկ կտավ է ստանում, այլեւ նկարին լրացուցիչ արժեք է տալիս: Նրա աշխատանքներն ընտանիքի մահացած անդամի մասին հիասքանչ հիշողություններ են պարգեւում: Զարմանալի չէ, որ նկարչին արդեն 2 տասնյակ մարդ է դիմել պատվերներով, եւ որ պահանջարկը մեծանում է: Նկարի գինը կախված է չափսից:
Սերջիո Պորտիլոն մահվանից հետո իրեն եւս տեսնում է գեղանկարչության մի մաս: Հավանաբար դրա հեղինակն էլ կլինի իր նկարիչ ընկերներից որեւէ մեկը: Նկարի սյուժեն էլ հավանաբար կլինի արվեստագետի դիմանկարն աշխատելիս:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Լեհաստանի իշխանությունները դատի էին տվել շվեդ գեղանկարչին, ով խոստովանել էր, որ իր նկարներից մեկը, որը ներկայացված է եղել Լունդա քաղաքի ցուցասրահներից մեկում, նկարել է մահացած մարդու մոխրով, որը վեցրել է լեհական Մայդանեկ համակենտրոնացման ճամբարից: Վրդովված հասարակության ճնշման արդյունքում փակվել է Լունդայի ցուցահանդեսը, որտեղ կախված էր նկարչի աշխատանքը: