Գովազդ-մարդը երազում է ազատվել իր դաջվածքներից /ֆոտո/
Բիլի Գիբին, որը մի ժամանակ ցանկանում էր համաշխարհային ռեկորդ սահմանել մարմնին գովազդային դաջվածքների մեծ քանակությամբ, այժմ ցավում է, որ չի կարող ժամանակը հետ տալ:
Բռնցքամարտիկը շատ հաճախ մարդկանց ուշադրությունը գրավում էր իր անսովոր քայլերով: Իր ցածր աշխատավարձի պատճառով նա վաճառել էր իր երիկամը մի անծանոթի, որից հետո սկսել է իր մարմինը առաջարկել որպես գովազդ: Այժմ Բիլիի դեմքը ամբողջությամբ դաջվածքներով է ծածկված, որոնք չունեն որեւէ կարեւոր նշանակություն կամ չեն արտացոլում նրա մտածելակերպը եւ աշխարհայացքը:
Գեղարվեստական նմուշների փոխարեն, Գաբիի մարմինը հագեցած է գովազդային հայտարարություններով: Ի դեպ, կայքերի մեծամասնությունը, որոնք պատվիրել են փակցնել իր մարմնին, այժմ գոյություն չունեն: “Հրեշ”, “վիդեո” եւ “com” բառերը ամենաշատն են հանդիպում նրա մարմնին:
Այս միտքը նրա գլխում ծագել է դեռ 10 տարի առաջ, երբ նրան շտապ գումար է անհրաժեշտ եղել, եւ այդ պատճառով էլ նա իր մեջքին կազինոյի դաջվածք է արել, որի դիմաց նրան 10 հազար դոլար են վճարել: Հիմա նրա մարմնին 38 դաջվածք կա, որոնցից նա պարզապես երազում է ազատվել: