01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի ԴԵՊ

Եզակի դեպք աշխարհում. այս ախտանիշով դեռ ոչ ոք չէր հղիացել /ֆոտո/

31-ամյա ռուս կինը, ով տառապում է գենետիկ հիվանդությամբ (նա ժամանակից շուտ է ծերանում), պատրաստվում է մայրանալ: Ելենա Մելնիկովի հղիությունը բժիշկներն իսկական հրաշք են համարում: 18 տարեկանում Լենան նկատել էր, որ ծերանում է: Երկար ժամանակ ոչ ոք չէր հասկանում` ինչու է երիտասրդ աղջիկը ծեր կնոջ նմանվում, սակայն մի քանի տարի անց բժիշկները հայտնեցին դաժան աշխտանիշը` պրոգերիա`վաղաժամ ծերացում: […]

Վիթխարի շնաձուկը հարձակվել է սուզորդների վրա /վիդեո/

ՀԱՀ-ում վիթխարի սպիտակ շնաձուկը հարձակվել է ջրի տակ իջեցված վանդակի վրա, որում թաքնված են եղել սուր զգացողությունների սիրահար 2 սուզորդները: Արկածախնդիր սուզորդները հրաշքով են փրկվել հսկա գիշատչից: Կենդանին հարձակվել է վանդակի վրա` կապված նավակին, որում այլ մարդիկ են գտնվել: Շնաձուկը անտեսել է հատուկ իր համար պատրաստած թակարդը: Նա շարժվել է դեպի վանդակը եւ սկսել ծռել […]

Գաղթականն ակամա միլիոնատեր է դարձել

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի 44-ամյա բնակիչը` Դոմինիկյան Հանրապետությունից ժամանած գաղթական Պեդրո Կեսադան, շնորհիվ ամերիկյան “Powerball” վիճակախաղի` 338 մլն դոլար է շահել, հաղորդում է “Associated Press”-ը: Պեդրոն ցանկացել է, որ գումարն իրեն հանձնեն միանվագ ձեւով, այդ պատճառով էլ այն դարձել է 221 մլն դոլար, իսկ հարկերի վճարումից հետո` 152 մլն դոլար: Երբ Կեսադան ժամանել է այն […]

Վոլոչկովան “2 աստղի” հաղորդավարին նոպայի է հասցրել /վիդեո/

Անաստասիա Վոլոչկովան չմուշկներով սահելուց հետո էլ սովորում է երգել: Նա մասնակցում է “Առաջին ալիքի” “2 աստղ” երաժշտական նախագծին, որտեղ նրա զուգընկերն է օպերային երգիչ Մետոդիե Բուժորը: Իհարկե, նման երգչին հավասար երգելն սկսնակի համար գրեթե անհնարին է: Սակայն հնարամիտ Վոլոչկովան գտել է` ինչպես կարող է փոխարինել ձայնի բացարձակ բացակայությունը: Մարտի 15-ին մեկնարկած նախագծի մեկնարկային համերգին Վոլոչկովան […]

Քանի տարի է ապրում սերը

2 հազար երիտասարդ զույգերի շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սերն իսկապես ապրում է 3, իսկ որոշ դեպքերում` 3.5 տարի: Համատեղ կյանքի 3.5 տարուց հետո ամուսինները կորցնում են ռոմանտիկան` դադարում են միմյանց սեր խոստովանել, առանձին են ընթրում, միմյանց հետ զրուցելու թեմա չեն գտնում, տանը տգեղ հագուստ են կրում, քնելը գերադասում են սեքսից, քնում են […]

Քուվեյթում հանդիպեցին ամենամեծն ու ամենափոքրը /ֆոտո/

Օրերս Պարսից ծոցի ափերին հետաքրքիրր բարեգործակաբն ակցիա է տեղի ուենցել Գինեսի ռեկորդների գրքի մասնակիցների` աշխարհի ամենափոքր կնոջ եւ ամանամեծ ոտքերով տղամարդու մասնակցությամբ:  Հնդկաստանի 19-ամյա բնակչուհի Ջոտի Ամջի հասակը 58 սմ է, ինչին շատ քիչ է զիջում 31-ամյա մարոկկացի Բրահիմ Տակիուլլահի ձախ ոնաթաթի երկարությունը: Նրա ոտքերի չափսերը տարբեր են` ձախը 38.1 սմ է, աջը` 37.5: Երիտասարդի […]

ԱՄՆ-ում ձերբակալել են Ռոման Աբրամովիչին

ՀԴԲ-ն ԱՄՆ-ում ձերբակալել է ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչին: Առայժմ հայտնի չէ` դա կապված է նրա բիզնեսի, թե մեկ այլ ռուս օլիգարխի` Բորիս Բերեզովսկու մահվան հետաքննության հետ:  “Սիբնեֆտի” նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչն արդեն ցավակցություն է հայտնել Բերեզովսկու ընտանիքին, սակայն նրա ներկայացուցիչը հայտնել է, որ Աբրամովիչը դեռեւս չի որոշել` ներկա կգտնվի Բերեզովսկու հուղարկավորությանը, թե` ոչ:  Դիվանագետների կարծիքով` […]

Թենիսիստուհու տնքոցներով երգ են ստեղծել /վիդեո/

Վիկտորյա Ազարենկոյի տնքոցները երգի համար հիմք են հանդիսացել: “Չեմպիոնի սիրտը” երգում օգտագործվել են ճիչերը, որոնք Վիկտորյան արձակում է հարվածներից հետո:  Բելառուս թենիսիստուհին մասնակցել է իր սիրեցյալի` երաժիշտ Ռեդֆուի նոր երգի ձայնագրությանը: Նա համացանցում տեղադրել է երգը, որում հնչում է ամենաշատ ճչացող թենիսիստուհիներից մեկի ձայնը: Հավանաբար ռեփերը ոգեշնչվել է Ավստրալիայում կայացած բաց առաջնությունում Վիկտորյայի հաղթանակով:  Թենիսիստուհու […]

Մեծ Բրիտանիայում ծնվել է երեխա, ով 3 մայր ունի /ֆոտո/

Անգլիայում մի երեխա է ծնվել, ով լույս աշխարհ է եկել ոչ միայն բժիշկների, այլ նաեւ մոր եւ հոր հարազատների ջանքերի շնորհիվ:  Երեխայի մոր` 31-ամյա Քեթի Սլեյդի մոտ ի ծնե պաթոլոգիա է` նա ծնվել է առանց ներքին վերարտադրողական օրգանների: Դեռ երեխա ժամանակ նրա կրտսեր քույրը` Լյուսին, խոստացել էրքրոջը “նվիրել” իր ձվաբջիջը: Եվ երբ Քեթին ամուսնացել է, […]

Սոբչակը եւ Կանդելակին հրապարակայնորեն վիճել են` օլիգարխների թեմայով

2 հայտնի հեռուստահաղորդավարուհիներ` Քսենիա Սոբչակը եւ Թինա Կանդելակին, յուրովի են հիշել 4 տարի առաջ իրենց միջեւ կայացած զրույցը: Նրանք պատմել են միմյանց հետ աշխատելու առաջարկին տված արձագանքի մասին:  Կանդելակին  “Instagram”-ում 3 գրառում է գրել` նվիրված Սոբչակին: Թինան գրել է. “4 տարի առաջ, երբ մենք Քսենիայի հետ վարում էինք “2 աստղ” հաղորդումը, ես նրան ասացի մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի