23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ահմադինեժադը չի մատնել ԱՄՆ-ին

Ամերիկյան գաղտնի ծառայության գործակալը պատահմամբ կրակել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա, երբ վերջինս Նյու Յորք է ժամանել 2006-ին` մասնակցելու ՄԱԿ-ի ասամբլեային: 

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին ուղեկցող մեքենայում` զենքի համար նախատեսված տեղում այն տեղադրելու պահին պատահաբար կրակոց է հնչել: Փամփուշտը սլացել է Մահմուդ Ահմադինեժադի ուղղությամբ, ով այդ պահին նստելիս է եղել իր ավտոմեքենան, գրում է “The Daily Mail”-ը:

Այդ միջադեպի մասին անմիջապես նշվել է ԱՄՆ-ի նախագահի ադմինիստրացիայի բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչներին ուղարկված ծառայողական ուղերձում: Վարչությունը մտահոգված է եղել, որ ՄԱԿ-ի ասամբլեային, որին քննարկվելու էին Իրանի միջուկային ծրագրերի պատճառով նախատեսված պատժամիջոցները, Ահմադինեժադը կհայտարարի, որ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները փորձել են սպանել իրեն: Սակայն, ի զարմանս ԱՄՆ-ի, Ահմադինեժադը լռել է այդ մասին եւ մինչ օրս որեւէ կերպ չի հիշատակել միջադեպը, որը մանրամասնորեն ներկայացված է ապրիլին վաճառքի հանվող “Deep State: Inside the Government Secrecy Industry” գրքում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ