02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի ԴԵՊ

Պահպանակներ` դպրոցից. Արման Նշանյանն ու Լուլուն հետազոտվե՞լ են /վիդեո/

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը /Լուլու/ վերջին շրջանում չի հետազոտվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ: Չի ամաչում, պարզապես անհրաժեշտություն չի եղել: “Հղիությունից շատ ժամանակ չի անցել, այսինքն` էդ ընթացքում ստուգվել եմ, հետո էլ ոչ մի բժշկական միջամտություն չեմ ունեցել, սեռական այլ կապեր չեմ ունեցել, դրա համար չեմ ստուգվել”,-ասաց Լուլուն` ավելացնելով, որ այդտեղ ամոթալի ոչինչ չկա, “թասիբի, նամուսի” հարց էլ չկա:  […]

Հաջողության գրավականը մերկ ոտքե՞րն են. Եվրատեսիլյան ֆավորիտների առանձնահատկությունները /ֆոտո/

Եվ այսպես, արդեն հայտնի են շվեդական Մալմյո քաղաքում ընթացող 58-րդ “Եվրատեսիլի” եզրափակիչ դուրս եկած կատարողները: Բացի ավանդական հնգյակից` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, ինչպես նաեւ մրցույթը հյուրընկալող Շվեդիան, որոնք առանց կիսաեզրափակիչ փուլերի եզրափակչում են, քվեարկության արդյունքներով եզրափակիչ անցած մասնակիցներն են Հայաստանը, Ռուսաստանը, Հունգարիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Մալթան եւ Հունաստանը: Ինչպես ամեն […]

Գոռ՝ հրաշք, տաղանդ, խարիզմա…ամեն երգին համ ու հոտ տվող. Ֆեյսբուքը ցնծում է

Ֆեյսբուք սոցիալական ցանցում բոլորը գովասանքներ են հնչեցնում Հայաստանի Եվրատեսիլյան մասնակից ”Դորիանսի” կատարմանը: ”Կատարումն ընտիր էր. Գոռը արեց այն, ինչ մինչ այս մերոնց չէր հաջողվել. ինքն ինքն էր, ինքն իր հետ էր: Ոչ մի կաշկանդվածություն` պահվածքի, ձայնի: Ի~նչ ձայն ունի: Մեր թիմը երեւի ամենաեվրոպականն էր, եթե` ոչ տիպիկ եվրոպականը: Ձեւ, պարապ շոու չկար… երգը, որպես առանձին […]

Աշխարհահռչակ Պիետրոդարկին Ռիտա Սարգսյանի երգը կներառի իր ձայնասկավառակում

Այսօր ՛՛Արամ Խաչատրյան՛՛ համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացրեց ՛՛Hollywood Non-Stop’’ համերգային ծրագիրը: Համերգի գործընկերն են Վիվասել-ՄՏՍ-ը և ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը: ՛՛Hollywood Non-Stop’՛-ը ամերիկյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիների ներկայացումն է: Երեկոյի ընթացքում հնչեցին  ՛՛Գլադիատոր՛՛, ՛՛Կարիբյան ծովի ծովահենները՛՛, ՛՛Կնքահայրը՛՛ և այլ կինոնկարների սաունդթրեքները: Ծրագրի ընթացքում կատարումով հանդես եկավ նաև աշխարհահռչակ իտալացի վիրտուոզ, ակորդեոնահար և բանդոնեոնահար  Մարիո Ստեֆանո […]

Ջոլին պատրաստվում է հեռացնել նաեւ ձվարանները

Հոլիվուդյան դեարսանուհի Անջելինա Ջոլին, ով օրերս խոստովանեց, որ հեռացրել է կրծքագեղձերը` քաղցկեղից խուսափելու համար, պատրաստվում է 2-րդ վիրահատությանը: Այս անգամ կհեռացնեն դերասանուհու ձվարանները` կրկին նույն պատճառով: Նախորդ վիրահատության շնորհիվ քաղցկեղի առաջացման վտանգն Անջելինայի մոտ 87 տոկոս հավանականությունից նվազել է 5 տոկոսի: Նոր վիրահատությունը ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը կնվազեցնի 80-90 տոկոսով: Մասնագետները դերասանուհու մոտ դրա առաջացման […]

Քըրք Քըրքորյանն անհայտացել է

Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը  հանրության առջև վերջին անգամ հայտնվել է 2012 թվականին նախկին կնոջ Լիզա Քըրքորյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ չի կարողանում նախկին ամուսնու հետ կապ հաստատել, իսկ նրանց դուստրը` Կիրան, դեռ 2008-ից չի կարողացել հոր հետ կապնվել: Լիզայի պատմելով` դստերը հորը տեսնել է արգելել նրա ընկերություններից մեկի մենեջերը: Քըրքորյան ամուսինների բաժանումը մեծ աղմուկ […]

“Կոկա-Կոլայի” բաղադրատոմսը վաճառվում է 15 մլն դոլարով /ֆոտո/

Ամերիկացի Քլիֆ Քլաջն ստիպել է ամերիկյան “Կոկա-Կոլա” ընկերությանը զգոնություն ցուցաբերել: Ջորջիա նահանգի բնակիչը, ով հին իրերի վաճառքով է զբաղվում, աճուրդի ժամանակ մի արկղ է ձեռք բերել, որը հայտնի քիմիկոսի է պատկանում:  Քլաջի խոսքով` նա արկղում անձնական փաստթղթեր է գտել եւ մահացած գիտնականի նամակները, որոնց մեջ է եղել նաեւ մի տպագիր բաղադրատոմս: Ուսումնասիրելով այն` նա հասկացել […]

Մարադոնան քարերով հարվածել է լրագրողներին /վիդեո/

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը Դիեգե Մաադոնան կրկին սկանդալի մեջ է հայտնվել: Այս անգամ նա քարերով հարվածել ու վիրավորել է լրագրողներին ու լուսանկարիչներին, ովքեր հետևելիս են եղել նրան: Բուենոս Այրեսի օդանավակայանի ճանապարհին Մարադոնան կանգնեցրել է մեքենան և սկսել քարեր նետել լուսանկարիչների ուղղությամբ, ովքեր հետևել են նրան:  Ըստ որոշ լուրերի` ֆուտբոլիստը նույնիսկ հարվածել է նրանցից մեկին:

Բրիտանացին դեպի այլ աշխարհ մուտք է հայտնագործել

Բրիտանական Բրայթոն քաղաքի իշխանությունները նամակ են ստացել տեղի բնակիչներից մեկից, ով դեպի այլ աշխարհ պատուհան է հայտնաբերել: Նա պատմել է, որ շան հետ զբոսնելիս  է եղել, երբ տեսել  է, որ Մոնրեալ Ռոուդի վրա ինչ-որ “պորտալ” կամ “անցք” է բացվել, որից այլ աշխարհ է երեւում: Նա ցանկացել է ուսումնասիրել անցքը, սակայն վախեցել է, որ շունը կարող […]

Հայտնի ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ

Լոնդոնյան ոստիկանությունը ձերբակալել է Ֆրանսիայի հավաքականի եւ բրիտանական “Քուինս Փարք Ռեյնջերս” թիմի հարձակվող Լոյք Ռեմիին: Նրան կասկածում են բռնաբարության մեջ: Ձերբակալվել են նաեւ նրա զարմիկը եւ մտերիմ ընկերը: Ոստիկանության պաշտոնական աղբյուրները հաստատում են ձերբակալությունների փաստը` չհրապարակելով նրանց անունները: Նշվում է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել մայիսի 7-ին, 34-ամյա զոհը ոստիկանությանը տեղեկացրել է այդ մասին հաջորդ օրը: Տուժածի խոսքով` նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի