15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ջոլին պատրաստվում է հեռացնել նաեւ ձվարանները

Հոլիվուդյան դեարսանուհի Անջելինա Ջոլին, ով օրերս խոստովանեց, որ հեռացրել է կրծքագեղձերը` քաղցկեղից խուսափելու համար, պատրաստվում է 2-րդ վիրահատությանը: Այս անգամ կհեռացնեն դերասանուհու ձվարանները` կրկին նույն պատճառով:

Նախորդ վիրահատության շնորհիվ քաղցկեղի առաջացման վտանգն Անջելինայի մոտ 87 տոկոս հավանականությունից նվազել է 5 տոկոսի: Նոր վիրահատությունը ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը կնվազեցնի 80-90 տոկոսով: Մասնագետները դերասանուհու մոտ դրա առաջացման 50 տոկոս հավանականություն են կանխատեսել:

Նշենք, որ դերասանուհու մայրը 56 տարեկանում մահացել է հենց ձվարանների քաղցկեղից:

Ինչպես հայտարարել է Ջոլին, “քաղցկեղը մարդկանց սրտերում վախ է առաջացնում, ինչի արդյունքում մարդիկ իրենց անկարող են զգում”: Սակայն ներկայումս արյան անալիզի շնորհիվ հնարավոր է այն հայտնաբերել եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ