26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գոռ՝ հրաշք, տաղանդ, խարիզմա…ամեն երգին համ ու հոտ տվող. Ֆեյսբուքը ցնծում է

Ֆեյսբուք սոցիալական ցանցում բոլորը գովասանքներ են հնչեցնում Հայաստանի Եվրատեսիլյան մասնակից ”Դորիանսի” կատարմանը:

”Կատարումն ընտիր էր. Գոռը արեց այն, ինչ մինչ այս մերոնց չէր հաջողվել. ինքն ինքն էր, ինքն իր հետ էր: Ոչ մի կաշկանդվածություն` պահվածքի, ձայնի: Ի~նչ ձայն ունի: Մեր թիմը երեւի ամենաեվրոպականն էր, եթե` ոչ տիպիկ եվրոպականը: Ձեւ, պարապ շոու չկար… երգը, որպես առանձին երգ, նույնպես լավն էր, սակայն էսպիսի շոուի հաղթող երգ չէ… ափսոս…
Կարեւորը, որ առաջին անգամ Եվրատեսիլի ժամակ ես` բաղաձայնս, մեր երգչի հետ չէի երգում, որպեսզի օգնած լինեմ նրան… ես հանգիստ լսում էի:
Ապրեք, տղերք:
Հ.Գ.Ի դեպ, Գոռը նաեւ ”եվրոպական” ժեստիկուլյացիայով էր ողջունում բոլորին… կարծում ենք` դա եւս կգհանատվի..ՃՃ… չնայած իմ սրտով չէ…”,-գրել է Կարմեն Դավթյանը: 

Մհեր Բաղդասարյանը մեկ այլ տեսանկյունից է գրել. 

”Առաջին անգամ ”Եվրատեսիլում” Հայաստանը ոչ թե ”տարազատրեխային” կուլտուրա ներկայացրեց, այլ ԵՎՐՈՊԱԿԱՆ երգ ու կատարում… Ֆանտաստիկ էներգետիկա, հպարտ ու պինդ կեցվածք, Ջոնի Դեփի սիլուետ… Եթե Հանրայինը ժամանակ ու փող ծախսեր ժամանակին, ”Դորինսը” հաղթանկի շանսեր կունենար”։

”Գոռ՝ հրաշք, տաղանդ, խարիզմա…ամեն երգին համ ու հոտ տվող….
Դորիանս՝ ես ձեր ցավը տանեմ, որ չհաղթեք էլ , դուք առաջինն եք”,-գրել է Գայանե Խաչատրյանը:

Նշենք, որ Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած  “Եվրատեսիլ 2013” երգի մրցույթի երկրորդ  կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ “Դորիանս” խումբը դուրս եկավ եզրափակիչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ