03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի ԴԵՊ

Կրկին բիկինիով. Վոլոչկովայի հերթական ֆոտոշարքը` Թուրքիայից /ֆոտո/

Անաստասիա Վոլոչկովան չի դադարում երկրպագուներին ուրախություն պարգեւել իր լուսանկարներով հանգստավայրերից: Թվում է, թե նա այլեւս բան չունի ցույց տալու, սակայն… ոչ: Նաստյան դեռ շատ բան ունի ցուցադրելու: Այժմ հերթը Թուրքիայի հանգստի լուսանկարներինն է: Ինչպես միշտ, նրա լուսանկարները հակասական կարծիքների տեղիք են տվել` ոմանց համար նա նման է “անտիկ գեղեցկուհու”, ոմանք էլ կարծում են, որ նրա […]

Բարձր ճիչերը` այգու փակման պատճառ

Ամերիկյան Սանտա-Կլարա քաղաքի “Great America” այգում գործող հայտնի ամերիկյան ոլորանները կդադարեն գործել:  Այգուց լսվող աղմուկը, որը գերազանցում է թույլատրելի ցուցանիշները, մոտակա բնակավայրերին է հասել: Այգու սեփականատերերից պահանջել են աղմուկը խլեցնող հավելյալ վահանակներ տեղադրել: Հյուսիսային Կալիֆորնիայի ամենաբարձր փայտե ոլորանները` 32 մետր բարձրությամբ, կառուցվել են ընդամենը մեկ տարվա ընթացքում: Բացի այդ, այն ամենաարագ ոլորաններից մեկն է` ժամում […]

20-ամյա աղջիկը 5 տարեկան երեխայի տեսք ունի /ֆոտո/

Հազվագյուտ գենետիկ հիվանդության պատճառով 20-ամյա հնդկուհի Լակշմի Յադեւը դադարել է աճել 15 տարի առաջ: Չնայած իր տարիքին, նա 5 տարեկանի տեսք ունի, կշռում է 19 կգ, հասակը 98 սմ է:  Աղջիկը բարձր գնահատականներով ավարտել է միջնակարգ դպրոցը եւ այժմ ծրագրում է համակարգչային դասընթացների հաճախել: Բացի այդ, նա աշխատում է խանութում` ընտանիքին ֆինանսապես աջակցելու համար: Աղջիկը […]

Անգլիկան եկեղեցին պաշտոնապես ներողություն է խնդրել մանկապղծության համար

Անգլիկան եկեղեցին ներողություն է խնդրել իր սպասավորների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերի եւ նման դեպքերը կանխել չկարողանալու համար: Այդ մասին հաղորդում է “AFP”-ը: Եկեղեցին խոստացել է, որ ավելի շատ ջանքեր կգործադրի անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ: Մասնավորապես` կերկարացվի ժամկետը, որի ընթացքում ընդունվում են նման միջադեպերի վերաբերյալ բողոքները: Բացի այդ, եպիսկոպոսներն իրավունք կստանան ժամանակավորապես […]

Մոծակի կծելու հետեւանքով հեռացրել են բրիտանուհու կուրծքը

48-ամյա բրիտանուհի Նատալի Թոմասոնը կյանքի եւ մահվան միջեւ է հայտնվել ինֆեկցիայի պատճառով, որը նրա օրգանիզմում է հայտնվել Եգիպտոսում անցկացրած հանգստի ժամանակ` տեղի մոծակների միջոցով: 2013-ի մարտին Նատալին դստեր հետ հանգստի է մեկնել Եգիպտոսի Շարմ-էլ-Շեյխ քաղաք: Հանգստի 5-րդ օրը նրանք այցելել են Կահիրե, որտեղ էլ չարաբաստիկ մոծակները կծել են կնոջը, ինչը նա նկատել է միայն երեկոյան, […]

Ինչպե՞ս “վերադաստիարակել” անկողնում եսասեր տղամարդկանց

Ուժեղ սեռի նրկայացուցիչներից շատերը սովոր են անկողնում մտածել միայն իրենց բավարարվածության մասին: Իսկ ի՞նչ անել, եթե քեզ այդպիսի տղամարդ է բաժին ընկել: Կարելի է պարզապես հետեւել մասնագետների մի քանի խորհուրդների, որոնք կօգնեն փոխըմբռնման հասնել անկողնում: 1. Սեռական մտերմությունը նման տղամարդկանց համար առաջին հերթին պետք է ցանկալի լինի: Պետք է փորձել այնպես անել, որ յուրաքանչյուր սեքսին […]

Բեյոնսեն մինչ հիմա չի ներել հորը

Ոչ Բեյոնսեն, ոչ էլ Սոլանժ Նոուլզը ներկա չեն գտնվել իրենց հոր` Մեթյուի հարսանիքին, ով օրերս ամուսնացել է իր նոր ընտրյալի` Ջինա Էյվերիի հետ: “Ցավոք սրտի, Բեյոնսեն եւ Սոլանժը ներկա չէին այդ օրը: Նրանք ավելի վաղ գրանցած պայմանավորված գործեր ունեին, որոնք անհնարին դարձրեցին նրանց ներկայությունն այդ օրը”,- բացատրել է Մեթյուն: Չնայած հայրը ըմբռնումով է մոտեցել դուստրերի […]

Շերոն Սթոունը որոշել է` ժամանակն է…

Ռոեն Ջոզեֆը Շերոն Սթոունի որդին է, որին նա որդեգրել է դեռեւս հրատարակիչ Ֆիլ Բրոնշտայնի հետ ամուսնության ժամանակ: Մայիսի 22-ին Ռոենը պաշտոնապես  դեռահաս դարձավ` նշելով իր 13-ամյակը: Մայրիկ Շերոնի կարծիքով`արդեն ժամանակն է, որ տղան հայտնվի հանրության մեջ: Սկիզբը բավականին խոստումնալից էր. Ռոենը մայրիկի հետ այցելել  է “Fendi” բուտիկի բացման արարողությանը Փարիզում: Դատելով զուսպ ժպիտից` պարզ է, […]

Ռիհաննան շոկ է առաջացրել` Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ անկեղծանալով /ֆոտո/

Մինչ հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հանգստանում է իր սիրելիի` մոդել Իրինա Շեյկի հետ եւ ողջ աշխարհին պատմում է դրա մասին, երգչուհի Ռիհաննան արատավորում է նրա բարի համբավը: Իսպանական “Vanitatis” պարբերականին հարցազրույց տալիս նա պատահմամբ, կամ գուցե միտումնավոր, իր ընկեր Կրիշտիանուին գեյ է անվանել: Բանն այն է, որ Ռոնալդուն ոչ վաղ անցյալում ներկա էր գտնվել երգչուհու […]

Քիմ Քարդաշյանի “հյուսիսային” դստեր առաջին նվերների արժողությունը 10 հազար դոլար է

Քարտեր ամուսինները, որոնք ավելի հայտնի են Բեյոնսե եւ Ջեյ Զի անուներով, հիմնավոր կերպով են պատրաստվել իրենց ընկերների ընտանիքի համալրմանը: Նրանք առաջին մարդիկ են, ում հաջողվել է տեսնել Քիմ Քարդաշյանի եւ Քեյնի Ուեսթի նորածին դստերը, որին ծնողներն անվանել են Նորդ: Հոր ազգանվան հետ համադրությամբ փոքրիկի անունը թարգմանվում է “հյուսիս-արեւմուտք”: Քիմի “հյուսիսային” դստեր առաջին նվերների ընդհանուր արժողությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի