20-ամյա աղջիկը 5 տարեկան երեխայի տեսք ունի /ֆոտո/

Հազվագյուտ գենետիկ հիվանդության պատճառով 20-ամյա հնդկուհի Լակշմի Յադեւը դադարել է աճել 15 տարի առաջ: Չնայած իր տարիքին, նա 5 տարեկանի տեսք ունի, կշռում է 19 կգ, հասակը 98 սմ է:
Աղջիկը բարձր գնահատականներով ավարտել է միջնակարգ դպրոցը եւ այժմ ծրագրում է համակարգչային դասընթացների հաճախել: Բացի այդ, նա աշխատում է խանութում` ընտանիքին ֆինանսապես աջակցելու համար:
Աղջիկը խոստովանում է, որ ողջ կյանքում խուսափել է նոր մարդկանց հետ ծանոթանալուց, շատ է ամաչել, սակայն հիմա փորձում է հաղթահարել իր բարդույթները: Նրա 15-ամյա քույրը, ով նորմալ է աճել, ամենուրեք ուղեկցում է նրան:
Լակշմիի եղբայրը` Ազադը, եւս տառապում է նույն հիվանդությունից: Նա եւս որոշել է սովորել` հետագայում մանկավարժ դառնալու նպատակով: