Ինչպե՞ս “վերադաստիարակել” անկողնում եսասեր տղամարդկանց
Ուժեղ սեռի նրկայացուցիչներից շատերը սովոր են անկողնում մտածել միայն իրենց բավարարվածության մասին: Իսկ ի՞նչ անել, եթե քեզ այդպիսի տղամարդ է բաժին ընկել: Կարելի է պարզապես հետեւել մասնագետների մի քանի խորհուրդների, որոնք կօգնեն փոխըմբռնման հասնել անկողնում:
1. Սեռական մտերմությունը նման տղամարդկանց համար առաջին հերթին պետք է ցանկալի լինի: Պետք է փորձել այնպես անել, որ յուրաքանչյուր սեքսին ինչ-որ ռոմանտիկ նախաբան նախորդի: Թույլ տվեք տղամարդուն ամեն անգամ գրավել եւ գայթակղել ձեզ:
2. Էրոտիկ խաղերում հարկավոր է ավելի ճկուն լինել: Հարկավոր է հիշել, որ կան բաներ, որոնք խանգարում են, օրինակ` կենցաղը եւ նույնությունը: Հարկավոր է նաեւ խուսափել նախապես պայամանվորված սեքսից:
3. Հետեւեք ձեր արտաքին տեսքին, քանի որ տնային խալաթը դժվար թե էրոտիկ տրամադրություն հաղորդի:
4. Երբ ձեր սիրելին հասնում է սեքսուալ հաճույքի գագաթնակետին, թույլ մի տվեք նրան ամեն ինչ ավարտել եւ քնել: Հարկավոր է ֆիզիկական շփումը պահել այնքան, մինչեւ որ նրա մոտ երկրորդ շնչառությունը բացվի: Պետք է հիշել, որ սեքսում մարմնի ամենակարեւոր մասերը մնում են գլուխը եւ ձեռքերը, մնացածը ստեղծված են ցանկալի արդյունքին հասնելու համար: