21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մոծակի կծելու հետեւանքով հեռացրել են բրիտանուհու կուրծքը

48-ամյա բրիտանուհի Նատալի Թոմասոնը կյանքի եւ մահվան միջեւ է հայտնվել ինֆեկցիայի պատճառով, որը նրա օրգանիզմում է հայտնվել Եգիպտոսում անցկացրած հանգստի ժամանակ` տեղի մոծակների միջոցով:

2013-ի մարտին Նատալին դստեր հետ հանգստի է մեկնել Եգիպտոսի Շարմ-էլ-Շեյխ քաղաք: Հանգստի 5-րդ օրը նրանք այցելել են Կահիրե, որտեղ էլ չարաբաստիկ մոծակները կծել են կնոջը, ինչը նա նկատել է միայն երեկոյան, երբ անտանելի քոր է զգացել, ինչից ազատվելու համար  նա որոշել է լողալ ծովի աղի ջրում, որից անմիջապես հետո հասկացել է, թե ինչ սխալ է գործել, քանի որ մարմնի տուժած մասում ավելի ուժեղ քոր է սկսվել: Կնոջ միկրոսկոպիկ վերքի միջով նրա օրգանիզմ ինֆեկցիա է ներթափանցել, որը կարող էր նրան զրկել կյանքից:

2 շաբաթ անց կնոջ առողջությունը կտրուկ վատացել է` անտանելի ցավեր եւ բարձր ջերմություն: Բժիշկները նրա մոտ եզակի եւ վտանգավոր հիվանդություն են հայտնաբերել, որի հետեւանքով օրգանիզմում հայտնված թունավոր մանրէները քայքայում են մարմնի հյուսվածքները: Նատալիին հիվանդանոց են տեղափոխել: Ծանր ցավերին չդիմանալով` նա խնդրել է բժիշկներին հեռացնել կուրծքը, որն էլ հենց տուժել էր մոծակների խայթոցներից, սակայն, բարեբախտաբար, հնարավոր է եղել հեռացնել միայն վնասված հյուսվածքները: 

Մասնագետները մինչ օրս վստահ չեն` ինչ ճանապարհով է վտանգավոր ինֆեկցիան հայտնվել Նատալիի օրգանիզմում: Նրանք ենթադրում են, որ այն կարող էր մոծակի կծած մասով ներթափանցել օրգանիզմ, չի բացառվում նաեւ, որ ինֆեկցիան կնոջ օրգանիզմ կարող է փոխնացած լինել հենց միջատը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ