12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բեյոնսեն մինչ հիմա չի ներել հորը

Ոչ Բեյոնսեն, ոչ էլ Սոլանժ Նոուլզը ներկա չեն գտնվել իրենց հոր` Մեթյուի հարսանիքին, ով օրերս ամուսնացել է իր նոր ընտրյալի` Ջինա Էյվերիի հետ:

“Ցավոք սրտի, Բեյոնսեն եւ Սոլանժը ներկա չէին այդ օրը: Նրանք ավելի վաղ գրանցած պայմանավորված գործեր ունեին, որոնք անհնարին դարձրեցին նրանց ներկայությունն այդ օրը”,- բացատրել է Մեթյուն:

Չնայած հայրը ըմբռնումով է մոտեցել դուստրերի բացակայությանը, սակայն քչերն են հավատում, որ նրանք իսկապես չեն ներկայացել խիտ գրաֆիկի պատճառով: Ինչպես հայտնի է, Մեթյուն երգչուհիների մորը դավաճանել էր դերասանուհի Ալեքսանդրա Ռայթի հետ, որից հետո Բեյոնսեի եւ Սոլանժի մայրը` Թինան, ապահարզան պահանջեց ամուսնուց, որն էլ կայացավ 2011-ին: Նրանք միասին ապրել էին 30 տարի, եւ, ամենայն հավանականությամբ, աղջիկները դժվարությամբ են հաշտվել այդ փաստի հետ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ