Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ցանկանում է դառնալ ՀՀ քաղաքացի
ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ «Ադանա» երգի բառերի հեղինակ, ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ցանկանում է դառնալ ՀՀ քաղաքացի: «Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն ուզում է դառնալ ՀՀ քաղաքացի: Կարծում եմ` շատ ազդեցիկ կլինի ՀՀ անձնագիր հանձնել նրան հենց ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդում»,- գրել է Արա Գևորգյանը: