15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Եվրատեսիլի հայաստանյան մասնակիցն Ինգա Արշակյանն է

«Genealogy» խմբի ամբողջական կազմը հայտնի է: Խմբի վեցերորդ մասնակիցը սիրված և ճանաչված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանն է:

Հիշեցնենք, որ ավելի Henaran.am-ը հայտնել էր, որ հենց նա է լինելու հայաստանյան մասնակիցը:

Նկատենք, որ շրջանառվում էր նաև Նունե Եսայանի անունը, սակայն վերջինս, մեր տեղեկություններով, հրաժարվել է մասնակցությունից:

Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլին» Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձեւաչափով՝ «Genealogy»: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny»  («Մի՛ ժխտիր»): 

Կարևորելով խաղաղության, միասնության և հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշել է այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ