01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Մանրամասներ Բաքու մեկնած մեր մարզիկներից

Սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը տեղեկացնում է. Բաքու ժամանեց Հայաստանի մարզական պատվիրակության ևս մի խումբ, որի կազմում էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը, Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Նրանք արդեն հասցրել են մարզվել ( բասկետբոլ են խաղացել): Հունիսի 12-ին Երևանի ժամանակով ժամը 19-ին կկայանա Առաջին Եվրոպական Ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Հայաստանը շքերթին կմասնակցի […]

Պորտուգալիան Հայաստանում երբեք չի կրել ու չի էլ կրելու. Շարմազանով

«Ես միշտ հավատում եմ Հայաստանի հավաքականին. հաստատ չի պարտվի»,- Հայաստան-Պորտուգալիա խաղին ընդառաջ երեկ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում կանխատեսում արեց  Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Շարմազանովը վստահ է, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին շատ լավ խաղ է սպասվում, որը կազդարարի Սարգիս Հովսեփյանի՝ որպես ՀՀ հավաքականի նոր մարզչի հաղթական մեկնարկը: «Կարևորն այն է, որ […]

«Ալաշկերտ-2»-ը`«Արդար խաղի» (Fair Play) մրցանակի դափնեկիր

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4 շրջանների արդյունքում «Արդար խաղի» (Fair Play) դասակարգման աղյուսակում առաջին տեղ զբաղեցրեց «Ալաշկերտ-2»-ը:   Առաջին խումբ   «Ալաշկերտ-2» 8.36 «Փյունիկ-2» 8.28 «Բանանց-2» 8.25 «Միկա-2» 8.18 «Արարատ-2» 8.07 «Ուլիս-2» 8.01 «Շիրակ-2» 7.91 «Գանձասար-2» 7.72

Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հունիսի 4-13-ը ընթանում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը ներկայացված է երեք ծանրորդներով Անդրանիկ Կարապետյան(77 կգ քաշային կարգ), Նորայր Ավետիսյան (85 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյան (գերծանր): Հունիսի 9-ին պայքարի է դուրս եկել Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը: Հայ ծանրորդը հրաշալի ելույթ է ունեցել եւ երկամարտի 355կգ(155+180) արդյունքով ոսկե մեդալ է […]

Ակտիվ և առողջ մարդկանց մոտ են ծագում առողջ գաղափարներ

Հունիսի 9-ին ամփոփվել է «Միջբուհական մարզական խաղեր 2015»  ծրագիրը։ Մեկ ամիս շարունակ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողներն ուժերը չափել են 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ (ֆուտզալ)։ Միջբուհական մարզական խաղերին մասնակցել է 14 բուհի մոտ 200 ուսանող։ Մարզական այս միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և […]

«Ջահակիրը պետք է լինի հայրենասեր ու առույգ»

Մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վառված ջահը հունիսի 8-ին հասավ Քարավաճառ: Քարվաճառի Չոփռլու կոչվող տարածքում` «Տանկ» հուշարձանի տարածքում, հայոց Բերդաքաղաքից  բերվող ջահը հաջորդ ջահակրին` ապագա զինվոր Լևոն Պողոսյանին, փոխանցեց  սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը:  Ջահակիրը և տարածքը պատահաբար չէր ընտրված: «Այստեղ հավաքվելով մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ մենք տերն ենք մեր հաղթանակների: Համահայկական […]

Սոչիում հուշագիր է ստորագրվել

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Սոչիում Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Պավել Կոլոբկովի հետ ստորագրել է «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» հուշագիրը, որը նպաստելու է երկու երկրների միջև մարզական համագործակցության ամրապնդմանը և հետագա զարգացմանը: Նախարար Ղազարյանը Սոչիում […]

Մխիթարյանը, Օզբիլիսն ու Անդոնյանը ճաշել են /ֆոտո/

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը միասին ճաշել են Հայաստանում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հայրենիք են ժամանել Պորտուգալիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղի համար:

Պաշտոնական

«Ռեալ» Մադրիդ ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իսպանացի Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ: Բենիտեսն Արքայական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Նրա շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ին: Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ 55-ամյա մարզիչը «Ռեալում» վաստակելու է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ: Ռաֆայել Բենիտեսը «Նապոլին» գլխավորում էր 2013-ից, […]

Սկանդալի հանգուցալուծումը. Զեպ Բլատերը հրաժարական է տվել

Օրեր առաջ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրված Զեպ Բլատերը հրաժարական է տվել: Նա այդ մասին հայտարարել է հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Հիշեցնենք, որ վերջին օրերին մեծ սկանդալ առաջացավ ՖԻՖԱ-ի շուրջ: Շվեյցարական ոստիկանությունը Ցյուրիխի հյուրանոցներից մեկում ձերբակալել էր ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ CONCACAF-ի` Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, Հարավային Ամերիկայի ֆեդերացիայի` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված