07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Սոչիում հուշագիր է ստորագրվել

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Սոչիում Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Պավել Կոլոբկովի հետ ստորագրել է «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» հուշագիրը, որը նպաստելու է երկու երկրների միջև մարզական համագործակցության ամրապնդմանը և հետագա զարգացմանը:

Նախարար Ղազարյանը Սոչիում է գտնվում ԱՊՀ մասնակից երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նիստը ընթացել է հունիսի 3-5-ը` Սոչիի Մարզական պատրաստության հարավային դաշնային կենտրոնում, որի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի սպորտի ոլորտի ղեկավարները: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ