05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Արոնյանը բարձրացել է

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի թոփ-100 շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Միջազգային գրոսմաստեր Լևոն Արոնյանը (2780) բարձրացել է երկու տեղով և այժմ 8-րդ հորիզոնականում է: Գաբրիել Սարգսյանը (2673) 68-րդ տեղում է, իսկ Սերգեյ Մովսեսյանը (2655) 91-րդն է:  Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2876):

Արթուր Աբրահամը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին

Նախօրեին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաեւ Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների հետ: Արթուր Աբրահամն իր քաջալերանքն է փոխանցել եւ հաջողություն մաղթել ֆուտբոլիստներին` այսօր` մայիսի 30-ին կայանալիք Գերմանիայի գավաթի եզրափակիչ՝ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» խաղում: Ֆուտբոլիստներն իրենց հերթին հաղթանակ են ցանկացել հայ […]

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահը բոյկոտում է 2018 թ. Աշխարհի առաջնությունը

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայկը հայտարարել է, որ ինքը կողմ է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը բոյկոտելուն: Նա կոչ է արել մյուս երկրներին էլ միանալ այդ բոյկոտին, որպեսզի արդյունավետ լինի: Պաշտոնյան անդրադարձել է նաեւ ՖԻՖԱ-ի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին ու ասել, որ կառույցի նախագահ Բլատերի նախագահության տարիներին կոռուպցիայի մակարդակը շատ է բարձրացել: Դայկը […]

ՖԻՖԱ-ի նախագահը կձերբակալվի՞. համաշխարհային սկանդալ

Այսօր Շվեյցարիայում պետք է կայանան ֆուտբոլային խոշորագույն միջազգային կազմակերպության` ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները: Ընտրություններից առաջ կարծիք կա, որ կարող է ձերբակալվել նաեւ ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ժոզեֆ Բլատերը: Հիշեցնենք, որ օրեր առաջ վեյցարական ոստիկանությունը Ցյուրիխի հյուրանոցներից մեկում ձերբակալել է ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ CONCACAF-ի` Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, Հարավային Ամերիկայի ֆեդերացիայի` […]

Սկանդալ ՖԻՖԱ-ում

armsport.am-ը գրում է. ՖԻՖԱ-ի հիմնական գործընկեր ընկերությունները բացասական են արտահայտվել ֆուտբոլային գերատեսչությունում առկա կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ: Ինչպես հայտնում է «The Guardian»-ը, ՖԻՖԱ-ի հետ համագործակցությունը խզելուն առաջնային պատրաստ է «Visa»-ն: Պարբերականի հաղորդմամբ, համագործակցությունը կասեցնելու նախնական դիտարկումներ ունեն «Coca-Cola», «Adidas», «Hyundai», «Budweiser» և «McDonald’s» ընկերությունները:  Հիշեցնենք, որ նույն դրդապատճառով նախորդ տարի ՖԻՖԱ-ի հետ համագործակցությունը դադարեցրել էին «Emirates […]

Հայաստանը և Իրանը համագործակցության հուշագիր կստորագրեն լեռնագնացության ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի և սպորտային մագլցման ֆեդերացիայի նախագահ, կրկնակի Էվերեստի գագաթ բարձրացած Ռեզա Զարեի Տուդեշկին կիրակի քառօրյա այցով ժամանել է Հայաստան: Նախատեսվում է, որ այցի ընթացքում Հայաստանի և Իրանի ալպինիզմի ֆեդերացիաների միջև կստորագրվի համագործակցության հուշագիր: Հավելենք, որ Ռեզա Զարեի Տուդեշկին Հայաստան է այցելել իր տիկնոջ հետ: Նա առաջին մուսուլման լեռնագնաց կինն է, ով բարձրացել […]

Միշել Պլատինին ժամանեց Հայաստան

Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հատուկ չարտերային չվերթով մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանեց Երևան: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Միշել Պլատինիին դիմավորեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Քիչ հետո Միշել Պլատինին կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև կլինի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական […]

«Ազգային ավանդական կարատե-դո «ֆուտոշին» ասոցիացիայի» հանրապետական բաց առաջնություն՝ նվիրված Իշխան Մկրտչյանի հիշատակին

«Հայաստան» մարզական ՀԿ ըմբշամարտի մարզադպրոցում անցկացվել է Ազգային միացյալ կուսակցության անդամ, բռնադատված Իշխան Մկրտչյանի հիշատակին նվիրված ՀՀ «Ազգային ավանդական կարատե-դո «ֆուտոշին» ասոցիացիայի» հանրապետական բաց առաջնությունը: Հուշամրցաշարի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ԱՄԿ նախկին անդամներ, Իշխան Մկրտչյանի գաղափարակից ընկերներ, հարազատներ: Ցուցադրական ելույթներով հանդես են եկել ասոցիացիայի անդամ-մարզիկները, […]

Միշել Պլատինին ժամանում է Հայաստան

Մայիսի 21-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկօրյա ոչ պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Երևանում Միշել Պլատինին կհանդիպի իր գործընկերոջը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կլինի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք: 

Ռեալի ղեկավարությունը պատրաստ է վաճառել Ռոդրիգեսին. Անչելոտին դեմ է. armsport.am

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վաճառել թիմի հարձակվող Խեսե Ռոդրիգեսին, սակայն համաձայնագրի մեջ ներառել նրա տրանսֆերը ետ գնելու իրավունքը: «Արքայական ակումբը» նախկինում այդպես է վարվել  պաշտպան Դանիել Կարվախալի («Բայեր») և հարձակվող Ալվարո Մորատայի («Յուվենտուս») տեղափոխությունների ժամանակ, գրում է armsport.am-ը: Ըստ AS պարբերականի տվյալների, մադրիդյան ակումբում դժգոհ են Խեսեի խաղից և ցանկանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի