01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Եվրոպական խաղերի բացման կապակցությամբ բողոքի ակցիա Պրահայում

Հունիսի 12-ին Բաքվում բացվող առաջին Եվրոպական խաղերին ընդառաջ այսօր Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Հանրապետության հրապարակում ՙՙՄարդը կարիքի մեջ՚՚ և ՙՙՆեսեհնուտի՚՚ մարդասիրական-իրավապաշտպան կազմակերպությունները կազմակերպել էին ՙՙՌեպրեսիաների ալիքի վրա. պատմություններ Ադրբեջանի քաղբանտարկյալներից՚՚ խորագրով բացօդյա ցուցահանդեսը, բողոքի ակցիա և մարզական բեմականացումներ, որի ընթացքում մասնակիցները մարմնավորել են ադրբեջանցի իրավապաշտպանների, ոստիկանությանը և երկրի բռնապետ-նախագահ Իլհամ Ալիևին: Բողոքի ցույցն անց է կացվել […]

Միհրան Հարությունյանը Բաքվում նվաճեց արծաթե մեդալ

Միհրան Հարությունյանը Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչի ուղեգիր նվաճելուց հետո մրցեց Ռուսաստանը ներկայացնող Արտյոմ Սուրկովին: Եզրափակչում Միհրան Հարությունյանը 0:2 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Արտյոմ Սուրկովին:

Գոլառատ խաղում Հայաստանը զիջեց Պորտուգալիային

Ավարտվեց Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Մեր ընտրանին պարտվեց պորտուգալացիներին 2:3 հաշվով: Գոլեր՝ Մարկոս Պիզելի 15-րդ րոպե, Հրայր Մկոյան 72 – Կրիշտիանո Ռոնալդու 29, 55, 58: Բավականին դրամատիկ պայքարում անցավ հանդիպումը: Սկզբում Հայաստանի հավաքականը Մարկոս Պիզելիի գեղեցիկ գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Շատ չանցած պորտուգալացիները կարողացան հավասարեցնել հաշիվը, թիմի առաջատար Ռոնալդու […]

Ռոնալդուն երեք անգամ խոցեց մեր դարպասը

Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց հաշվի մեջ Պորտուգալիայի հավաքականին Հայաստանի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում: Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի կոպիտ սխալից օգտվեց «Ռեալի» հարձակվողը:Ռոման Բերեզովսկին չկարողացավ պաշտպանել դարպասը: Կրիշտիանու Ռոնալդուն այսօր երեք անգամ խոցեց մեր դարպասը: Մեր միակ գոլի հեղինակը Մարկոս Պիզելին է: Պորտուգալիան հաղթում է 3:1 հաշվով:

Բերման ենթարկված ֆուտբոլասերը Շանթի որդին է` Շահեն Հարությունյանը

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլի առաջին խաղակեսի ժամանակ մի  ֆուտբոլասեր երկրպագու անակնկալ մտավ խաղադաշտ:  Ոստիկանները կարողացան հեռացնել դաշտից և բերման ենթարկել տղային: Երկրպագուն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին էր`  Շահեն Հարությունյանը։ Շահեն Հարությունյանը բողոքի յուրօրինակ տարբերակ է ընտրել: Նշենք, որ նոյեմբերի 5-ի դեպքերի արդյունքում 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը արդեն 6 օր գտնվում է հացադուլի մեջ:

Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը.Պորտուգալիայի հավաքականը լարված է

Հայաստան – Պորտուգալիա Եվրոպայի առաջնության ընտրական խաղում հյուրերը հավասարեցրին հաշիվը: Մոուտինյուն 11 մետրանոցի իրավունք նվաճեց Մխիթարյանի հետ պայքարում: Հարվածը դիպուկ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:  Հիշեցնենք, որ այսօր Եվրո-2016  ընտրական հանդիպումներից է և մարզադաշտում ֆավորիտի իրավունք են կիսում Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականները: Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի հավաքականի հետ հանդիպելուց առաջ մեկ շաբաթյա մարզական պատրաստվածություն է անցել Թբիլիսիի ակումբներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված