07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Նախարարը քաջալերել է հեծանվորդներին

Երեկ՝ հուլիսի 5-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանի հետ այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող հեծանվային սպորտի հավաքական թիմին, ովքեր պատրաստվում են եվրոպական մրցաշարերի` երիտասարդական առաջնությանը (Հունաստան) և պատանեկան oլիմպիական ամառային փառատոնին (Վրաստան): Նախարար Ղազարյանը քաջալերել է հեծանվորդներին, նշելով, որ մասնակցելով միջազգային մրցաշարերի բոլոր հայ […]

Ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն խաղի ընթացքում. /վիդեո/

Բելառուսական «Սլուցկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Սերգեյ Լեւիցկին, ակումբի հանդիպումներից մեկի ժամանակ գեղեցիկ գոլ խփելուց հետո մոտեցել է տրիբունաներին, ծնկի իջել եւ ամուսնության առաջարկություն արել սիրած աղջկան:  

Սպորտի նախարարը շնորհավորում է

Սիրով շնորհավորում եմ մարզական լրագրողներին նրանց մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ: Բոլորին մաղթում եմ աշխատանքային եռանդ, մասնագիտական ձեռքբերումներ, ակտիվ և բեղմնավոր աշխատանքային գործունեություն և, իհարկե, անձնական երջանկություն ու հաջողություններ: Ծանոթ եմ մեր երկրում աշխատող մարզական լրագրողներից շատերին և ուրախությամբ պետք է ասեմ, որ նրանցից շատերն իրոք մեծ սիրով և նվիրվածությամբ են կատարում իրենց […]

Ադրբեջանում աժիոտաժ է. Ալիեւը պարգեւատրել է հայազգի մարզիկին /վիդեո/

Ադրբեջանական կայքերը տարածել են Եվրոպական խաղերի բռնցքամարտի հաղթողների պարգևատրման տեսանյութը, որում երկրի նախագահ Իլհամ Ալիեւը պարգեւատրում է հայազգի մարզիկին: Երբ հնչում է Ուկրաինան ներկայացնող հայազգի մարզիկ, 91 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Մանուկյանի անունը, դահլիճը սկսում է սուլել, սակայն սակայն Ալիևը ձեռքի շարժումով լռեցրել է դահլիճին: Այս միջադեպը բարկացրել է ադրբեջանցիներին: Նշենք նաեւ, որ Գևորգ […]

Մահացել է

Մահացել է շախմատային մեկնաբան, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը: Առաջին ալիքով հեռարձակվող «Շախմատ-64» ծրագիրը եթերային երկարակեցության ռեկորդակիր է: 1972-ից Գագիկ Հովհանիսյանն այդ հաղորդման հեղինակն ու անփոփոխ վարողն էր: Նա ԵՊՀ դոցենտ էր, Մայր բուհում լրագրություն էր դասավանդում 1971-ից: Հայաստանում շախմատի հանրայնացման նվիրյալը 1972-ին հիմնադրել է նաեւ «Շախմատային Հայաստան» հանդեսը, որի գլխավոր խմբագիրն էր մինչեւ մահը: Հայաստանի վաստակավոր լրագրող Գագիկ Հովհաննիսյանը 51 շախմատային գրքերի հեղինակ […]

Հայ մարզիկները վերադառնում են

25 մարզիկից բաղկացած մեր թիմը պատվախնդիր ելույթ ունեցավ: Ի պատիվ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի Բաքվում ծածանվեց Հայոց եռագույնը: Մեր ըմբիշը նվաճեց արծաթե մեդալ: Պատվո հարթակից ընդամենը 1 քայլ հեռու մնացին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանն ու Մաքսիմ Մանուկյանը, սամբիստներ Սոսե Բալասանյանը, Տիգրան Կիրակոսյանն ու Աշոտ Դանիելյանը: Նրանք գրավեցին 5-րդ տեղը: Միայն գովեստի խոսքեր պետք […]

Հաղթանակն առջևում է

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:

Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակիցները ուղեկցում էին մեզ ամենուր. Սամբոյի ֆեդերացիա

Հայտնում ենք, որ Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, գտնվելով ս. թ. հունիսի 21-ից 23-ը Բաքվում անցկացվող Առաջին Եվրոպական խաղերին, ի դեմս մեր սամբիստների Աշոտ Դանիելյանի, Տիգրան Կիրակոսյանի, Սոսե Բալասանյանի, մարզիչներ Վովիկ Խոջայանի, Էռնեստ Միրզոյանի, Վիկտորիա Լավրենովայի և ՀՍՖ նախագահ Լևոն Հայրապետյանի` Բաքու մեկնելուց առաջ և հետո ոչ մի հարցազրույց չեն ունեցել որևէ ԶԼՄ-ների հետ:  Karabakh-life.am կայքում զետեղված […]

Ռուբեն Հայրապետյանը փրկել է. Հրապարակ

Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային խաղը նշանավորվեց ոչ միայն նրանով, որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դուրս վազեց խաղադաշտ՝ ՈՒԵՖԱ-ի կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մոտ 100 հազար դոլար տուգանքի պատճառ դառնալով (մոտ 50 հազար՝ ստադիոն ներխուժելու համար, և մոտ 50 հազար էլ՝ քաղաքական ակցիայի), այլև նրանով, որ մերոնք ծրագրել էին ժամանակին Պորտուգալիայում կայացած Հայաստան-Պորտուգալիա խաղի «վրեժը» հիմնովին լուծել: […]

Սոսե Բալասանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Այսօր՝ հունիսի 22-ին, Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում Սոսե Բալասանյանը 52 կգ քաշային կարգում կպայքարի բրոնզե մեդալի համար: Երևանի ժամանակով 18.00-ին Սոսե Բալասանյանը կգոտեմարտի բուլղարացի Մագդալենա Վերբանովայի հետ: Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար պայքարելու են նաև Աշոտ Դանիելյանն ու Տիգրան Կիրակոսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի