04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է ադրբեջանական փողերից

ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությունն իսկապես անհրաժեշտ էր: Նա նշեց, որ անվտանգության երաշխիքները, որ տրվել են ադրբեջանական կողմից, պահպանվել են, մրցավարներն էլ արդար են եղել, հատուկմ վատ վերաբերմունք այդ առումեվ չեն նկատել:

«Միակ վիճահարույց հարցը, որ ունեցել ենք Բաքվում, կապված էր բռնցքամարտի հետ: Մրցավարությունից դժգոհ էին բոլորը՝ թե մենք, թե բելառուսցիները, թե հունգարացիները և այլք: Պատճառն այն էր, որ  կանոնակարգված մրցավարություն, այդպես էլ չհասկացանք, կար, թե՝ ոչ: Պատկերացրեք, 5 մրցավարից 3-ը միավոր են տալիս հօգուտ կարմիր անկյան, 2-ը՝ հօգուտ կապույտ անկյան, և համակարգիչը ընտրում է 5 մրցավարից 3-ի քվեարկությունը: Շատ հնարավոր է, որ ընտրի կապույտ անկյան օգտին քվեարկած 2 մրցավարների ձայնը, և կարմիր անկյան օգտին քվեարկած 3 մրցավարներից մեկի ձայնը: Արդյունքում, կարմիր անկյունում խաղացող մարզիկը պարտվում է 2:1 հաշվով, ինչպես որ եղավ մեր դեպքում»,- ասաց նա:

Առաջին ամառային Եվրոպական խաղերի Հայաստանի պատվիրակության մամլո պատասխանատու Կարեն Գիլոյաննը հավելեց, որ այս խաղերի արդյունքում մի շարք մարզիկներ ստացան վարկանիշներ, ինչը հնարավորություն կտա նրանց մասնակցել Ռիո դե Ժաներոյում անցկացվելիք օլիմպիական խաղերին: Նա շեշտեց, որ հայ մարզիկները միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են եղել այս ամբողջ ընթացքում: Ինչ վերաբերում է ֆինանսական աջակացությանն, ապա նա ընդգծեց, որ այս խաղերին մասնակցող բոլոր եվրոպական երկրների ծախսերը հոգացել է Ադրբեջանը, իսկ Հայաստանինը՝ Գագիկ Ծառուկյանը, ով հրաժարվել է ադրբեջանական փողերից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ