26 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հայ մարզիկները վերադառնում են

25 մարզիկից բաղկացած մեր թիմը պատվախնդիր ելույթ ունեցավ: Ի պատիվ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի Բաքվում ծածանվեց Հայոց եռագույնը: Մեր ըմբիշը նվաճեց արծաթե մեդալ: Պատվո հարթակից ընդամենը 1 քայլ հեռու մնացին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանն ու Մաքսիմ Մանուկյանը, սամբիստներ Սոսե Բալասանյանը, Տիգրան Կիրակոսյանն ու Աշոտ Դանիելյանը: Նրանք գրավեցին 5-րդ տեղը: Միայն գովեստի խոսքեր պետք է ասել 5-րդ տեղը գրաված հրաձիգ Հրաչիկ Բաբայանի հասցեին: 18 ամյա մարզիկը սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, հաղթեց որակավորման փուլում, առաջին տեղով մտավ եզրափակիչ ու միայն 14-րդ կրակոցի ժամանակ վրիպելով` ամենաուժեղների պայքարում գրավեց 5-րդ տեղը: Լավ ելույթ ունեցան մեր բռնցքամարտիկներն ու թեքվանդիստը:

Մեր հավաքականն այս խաղերի ընթացքում իրեն դրսևորեց որպես մի համերաշխ թիմ: Որևէ տհաճ միջադեպ տեղի չունեցավ: Խաղերի մեկնելուց առաջ մենք գիտակցում էինք, թե ուր ենք մեկնում: Հասկանում էինք մեր քայլի լրջությունը: Այսօր պիտի փաստենք, որ շնորհիվ մեր մարզիկների` Հայաստանը պատվով ներկայացավ Եվրոպական ընտանիքում: Մենք վերադառնում ենք բարձր գլխով և մեր առաքելությունը կատարած:

Բոլորիդ մաղթում եմ նոր ու մեծ հաղթանակներ:

Կարեն Գիլոյանի գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ