05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Յուրա Մովսիսյանը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հանդիպումները

Հայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, նա վնասել է ոտնաթաթը, տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: Բուժզննում անցնելուց հետո պարզվել է, որ Մովսիսյանը կոտրվածք չունի, սակայն վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել մրցաշրջանի մնացած հանդիպումները:

Տիգրան Կիրակոսյանը՝ Սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների առաջին օրը՝ մայիսի 15-ին,  մրցագորգ դուրս եկան մեր մարզիկներից 5-ը: Ուրախալի է, որ նրանցից երեքն արժանացան մեդալների. Մավրիկ Նասիբյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը 74 կգ քաշային կարգում, Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում երկրորդն էր, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշային կարգում և հռչակվեց հին […]

Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնեց

Մայիսի 14-ից 18-ը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվելու է Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնությունը՝ հին աշխարհամասի ուժեղագույն սամբիստների մասնակցությամբ: Այսօր՝ մայիսի 14-ին Խորվաթիա մեկնեց նաև Հայաստանի սամբոյի հավաքականը, մեր մարզիկներից 8-ը կմասնակցեն մարզական, 6-ը՝ մարտական սամբոյի մրցումներին, կանանց մրցապայքարում Հայաստանը կներկայացնի մեկ մարզուհի: Գոտեմարտերը տեղի կունենան մայիսի 15-ից 17-ը: Sutinska vrelaմարզապալատում անցկացվողառաջնության ընթացքին կարելի է հետևել առցանց՝ […]

Թբիլիսիում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի վերաբերյալ

Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի 6-րդ առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպին այդ մարզաձևի Հայաստանի հավաքականը որևէ առնչություն չի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և կապի նախարարությունը: Մենամարտի ընթացքում միմյանց հետ վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ և ադրբեջանցի մարզիկները, որից հետո ծեծկռտուքի տեսանյութը, առանց մանրամասները ճշտելու, որպես սկզբնաղբյուր են օգտագործել մի քանի լրատվամիջոցներ: Կատարվածի կապակցությամբ […]

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը կվառվի Շուշիում

: Համահայկական խաղերի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մայիսի 7-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Համահայկական 6-րդ ամառային խաղերի կազմակերպիչներին՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ   Ողջունելով հյուրերին` Նախագահ Բակո Սահակյանը հատկանշական համարեց, այն որ հանդիպումը կայանում է երկու պետությունների համար շատ կարևոր՝ մայիսյան եռատոնի նախօրեին: Արցախի Հանրապետության նախագահը նշեց, որ […]

Հայաստանի հավաքականը` 77-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Մայիսի 7-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Բելգիան է: 1. Գերմանիա – 1687 միավոր 2. Արգենտինա – 1494 3. Բելգիա-1457 4.Կոլումբիա – 1412 5.Բրազիլիա-1372 6. Հոլանդիա – 1301 7. Պորտուգալիա – 1221 8. Ուրուգվայ – 1176 9. Շվեյցարիա– 1135 10. Իսպանիա – 1132 26. Ռուսաստան – 828 29. Դանիա – 808 33. Ուկրաինա– 772 […]

Թուրք ֆուտբոլիստը հայհոյել է Ցեղասպանության մասին գրառում կատարած Դեն Բիլզերյանին /ֆոտո/

Թուրքիայի «Բեշիքթաշ» ֆուտբոլային թիմի դարպասապահ Թոլգա Զենգինը հայհոյել է պոկերի ամերիկահայ հայտնի վարպետ Դեն Բիլզերյանին İnstagram-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում կատարելու համար, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Radikal» պարբերականի վկայությամբ՝  Հայոց ցեղասպանության հիշատակման օրը` ապրիլի 24-ին, Բիլզերյանը կատարել էր հետևյալ գրառումը. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Թուրքական պետությունը սպանել է 1.5 մլն հայի, այդ թվում ՝ […]

ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին խաղում պարտվելուց հետո Ռեալը երբեք դուրս չի եկել եզրափակիչ. Armsport.am

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին», գրում է Armsport.am-ը:  «Արքայական ակումբը» պատմության ընթացքում ոչ մի անգամ դուրս չի եկել Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ՝ կիսաեզրափակչի առաջին խաղում պարտվելուց հետո: Մադրիդցիների բոլոր 7 փորձերն անհաջող էին:  «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայանալիք պատասխան հանդիպումը կանցկացվի մայիսի 13-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի