23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Տիգրան Կիրակոսյանը՝ Սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների առաջին օրը՝ մայիսի 15-ին,  մրցագորգ դուրս եկան մեր մարզիկներից 5-ը: Ուրախալի է, որ նրանցից երեքն արժանացան մեդալների. Մավրիկ Նասիբյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը 74 կգ քաշային կարգում, Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում երկրորդն էր, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշային կարգում և հռչակվեց հին աշխարհամասի սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Ի դեպ, մեր երեք մեդալակիրներն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:

Այսպիսով, միայն մեկ օրվա արդյունքներով ունենք մեկ ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալ:

Մեր մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն մայիսի 16-ին և 17-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ