14 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Մենք` աշխարհասփյուռ հայերս, շարունակելու ենք պահանջատեր լինել. Արթուր Աբրահամ

Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. «Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել: Մենք` աշխարհասփյուռ հայերս, շարունակելու ենք պահանջատեր լինել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման համար՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, այդ թվում՝ ռինգը: Խոնարհվում եմ Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջեւ»:  

«Միկան» դուրս եկավ Հայաստանի Գավաթի եզրափակիչ

Ապրիլի 15-ին կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի պատասխան հանդիպումը՝  «Բանանց»-«Միկա» 1:3 (1:1)  Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Միգել Պեդրո Լոպես, 1 («Բանանց»), Արտակ Գրիգորյան, 23, Տիգրան Բարսեղյան, 54, Գևորգ Կարապետյան, 90+1 («Միկա») Առաջին հանդիպումը՝ 2:1

Կկայանա մաս-ռեստլինգի առաջնություն

Հայաստանի Մաս-ռեստլինգի ֆեդերացիան Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի հետ համատեղ ապրիլի 17-ին, «Միկա» մարզահամալիրում անցկացնելու է ՀՀ Մաս-ռեստլինգի առաջնություն: Այս մրցույթը առանձնահատուկ է նրանով, որ հնարավորություն է ընձեռնելու ՀՀ-ում անցկացնել այս տարվա Աշխարհի գավաթի 2-րդ փուլը: ՀՀ Մաս-ռեստլինգի առաջնությանը աշխարհում առաջին անգամ այս սպորտաձևի համար կիրառվելու է ավտոմատացված մրցավարության համակարգը, որը գրվել է հայ ծրագրավորողների շնորհիվ: Մրցույթին մասնակցելու են անվանի […]

Տիգրան Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական հաղթանակը արձանագրեց: Հայաստանը ներկայացնող Տիգրան Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճեց Թբիլիսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում: Աշխարհի 2010թ. չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 351 կգ արդյունք եւ, անձնական քաշով գերազանցելով Ռուսաստանը ներկայացնող գերմանացի Վիկտոր Գեցին, նվաճեց ոսկե մեդալ: Դոպինգի պատճառով 2 տարվա որակազրկումից […]

«Արա լսում եք սաղդ. Ես հայ եմ»

Ապրելով մի երկրում, որտեղ կարելի է հանդիպել ցանկացած այլազգի և կրոնական տարբեր պատկանելիություն ունեցող մարդկանց, ամեն րոպե պետք է զգոն լինես ու հնարավորինս պաշտպանես քո ՀԱՅԻ ինքնությունը!! Ինչքան հեշտ է լղոզվելը… Մեկ մեկ գնացքով կամ ավտոբուսով երթևեկելիս ուզում ես կանգնես էդ այլազգի մասաների մեջ ու ինչքան ուժ ունես գոռաս!-Արա լսում եք սաղդ? Ես հայ եմ!!!! […]

Կյելինին և Բրանիսլավ Իվանովիչն անընդհատ սադրում էին, կծել եմ նրանց. armsport.am

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ պաշտպաններ Ջորջո Կյելինին եւ Բրանիսլավ Իվանովիչն անընդհատ սադրում էին իրեն, ինչի համար նա կծել է նրանց:    «Կային մարդիկ, ովքեր օգնում էին ինձ լուծել ստեղծված խնդիրները: Մեղքի բաժինը ինձ վրա է, իսկ մյուսը՝ պաշտպանների, ովքեր սադրում էին ինձ: Կյելինին եւ Իվանովիչն անընդհատ հարվածում են քեզ՝ փորձելով […]

Ֆուտբոլիստը ձերբակալվել է կնոջը ծեծելու համար. armsport.am

Իտալական «Ջենոայի» պաշտպան Զակարիա Բերգդիշը ձերբակալվել է իր կնոջը ծեծելու մեղադրանքով։ Ինչպես հայտնում է ANSA–ն, 25–ամյա մարոկոցին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալ Սոսյեդադին», վիճաբանության ժամանակ կնոջը լուրջ վնասվածքներ է հասցրել։ Վերջինս այժմ գտնվում է հիվանդանոցում։ armsport.am

Թուրքիայում կրակել են ֆուտբոլիստներով լի ավտոբուսի վրա, կա վիրավոր

Թուրքիայում հարձակում են գործել տեղի «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի վրա, հայտնում է “Российская газета”-ն: Միջադեպը տեղի է ունեցել Ռիզայում, ֆուտբոլիստները ներքին առաջնության շրջանակներում «Ռիզեսպոր» թիմի հետ խաղից հետո վերադառնալիս են եղել տուն, երբ անհայտ անձինք կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ: Արդյունքում վարորդը ծանր վիրավորվել է, ֆուտբոլիստներից ոչ ոք չի վնասվել: Դեպքի առթիվ քրեական գործ է […]

«Հենրիխ Մխիթարյանի համար հայերեն երգել եմ սովորել»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը հայտնել է, որ իր թիմակիցների շնորհիվ հասցրել է մի շարք լեզուներով երգեր սովորել: Երբ թիմի խաղացողներից մեկի ծննդյան տարեդարձն է, մնացյալը նրա պատվին երգում են: Դրա շնորհիվ ես սովորել եմ հայկական, ճապոնական եւ հունական երգեր: Շատ հաճախ եմ ես Պապաստատոպուլոսին խնդրում, որ ինքը հունական երգեր կատարի, քանի որ հունարենը շատ […]

Ինչպիսի մարզիչ է անհրաժեշտ Հայաստանի հավաքականին. մասնագետների դիտարկումներ. Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնը ֆուտբոլային լայն շրջանակում աստիճանաբար քննարկման գլխավոր թեման է դառնում: Հարցի շուրջ armsport.am-ին իրենց կարծիքն են հայտնել Արմեն Պետիկյանը, Ալբերտ Սաֆարյանը եւ Արամ Ոսկանյանը: «Հավաքականի գլխավոր մարզիչը պետք է ճկուն մարտավարություն ունենա» Արմեն Պետիկյան. «Հայաստանի հավաքականին խարիզմատիկ մարզիչ է անհրաժեշտ, ով իր բնավորությունը կփոխանցի տղաներին: Եվրոպայի կամ աշխարհի առաջնության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի