20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Ինչպիսի մարզիչ է անհրաժեշտ Հայաստանի հավաքականին. մասնագետների դիտարկումներ. Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնը ֆուտբոլային լայն շրջանակում աստիճանաբար քննարկման գլխավոր թեման է դառնում: Հարցի շուրջ armsport.am-ին իրենց կարծիքն են հայտնել Արմեն Պետիկյանը, Ալբերտ Սաֆարյանը եւ Արամ Ոսկանյանը: «Հավաքականի գլխավոր մարզիչը պետք է ճկուն մարտավարություն ունենա» Արմեն Պետիկյան. «Հայաստանի հավաքականին խարիզմատիկ մարզիչ է անհրաժեշտ, ով իր բնավորությունը կփոխանցի տղաներին: Եվրոպայի կամ աշխարհի առաջնության […]

Գաբրիել Ղազարյանը ճանաչողական այցով եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ճանաչողական այցով եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում` այդ բուհում ֆիզիկական կուլտուրա առարկայի հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով: Նախարարը հանդիպել է ռեկտոր Արման Ավագյանի հետ, շրջայց է կատարել բուհում, ծանոթացել ակադեմիայի մասնաշենքերին և լսարաններին: Գ. Ղազարյանի այցելության առիթը օրեր առաջ ակադեմիայի նորանշանակ ռեկտորի հետ ունեցած հանդիպումն էրը, […]

«Գերագույն հաճույք էր այսպիսի մարզչի հետ աշխատելը»

Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան հանրագրում արձագանքել է հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հրաժարականին: «Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին` հայկական ֆուտբոլում իր ներդրման, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար: Անձամբ ինձ համար գերագույն հաճույք էր այսպիսի մարզչի հետ աշխատելը: Ես շատ եմ գնահատում նրա կողմից ինձ տրված խորհուրդները: Մեր համատեղ […]

«Ոչինչ, սպորտսմեններ են, բան չկա». նախարարը՝ հայ մարզիկների՝ Բաքու մեկնելուց

«Այդ միջոցառումն ինքն իրանով միջազգային օլիմպիական կոմիտեի և եվրոպական օլիմպիական կոմիտեի միջոցառում է, որոշումը լայացվել է, թիմը մեկնում է Բաքու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն՝ անդրադառնալով որոշմանը, համապատասխան որի հայ մարզիկները մասնակցելու են եվրոպական օլիմպիական խաղերին, որ կայանալու են ամռանը հունիսին: «Իհարկե, ես կողմ եմ»,-նկատեց նա: Ինչ վերաբերում է […]

Բեռնար Շալանդը հրաժարականի դիմում ներկայացրեց

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, որ ժամեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակության հետ հատուկ չվերթով Ալբանիայից վերադարձավ Երևան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:   Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, որում երախտագիտության խոսք է ասել […]

«Հայաստանը մարզական լուրջ ավանդույթներ ունեցող երկիր է». Իրինա Ռոդնինա

 Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային: Նախարարը, ողջունելով հյուրին, իր հիացմունքն է հայտնել նրա մարզական փառավոր հաղթանակների, համաշխարհային մարզական ասպարեզներում գրանցած հաջողությունների, ինչպես նաև հասարակական և պետական արդյունավետ աշխատանքի կապակցությամբ: Գ. […]

Ադրբեջանցի մարզիկի ամոթալի պահվածքը Հայաստանի հիմնի ժամանակ /վիդեո/

Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության պարգևատրման արարողության ժամանակ ադրբեջանցի մարզիկն իրեն ամոթալի արարք է թույլ տվել: Երբ ոսկե մեդալ ստացած հայ մարզիկի պատվին հնչեցրել են Հայաստանի հիմնը` բրոնզե մեդալակիր ադրբեջանցի մարզիկը կքանստել է` անպատվելով մեր օրհներգը:

Ոչ թե խաղի սկզբից ինձ խնդրեն, որ մի քիչ գնդակ պահեմ, ժամանակ սպանենք. Բերեզովսկի. armsport.am

Հայաստանի հավաքականի ավագ եւ դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ալբանիայից կրած պարտությունից հետո կարճատեւ զրույց է ունեցել armsport.am-ի հետ:    – Ռոման, ընտրական փուլում Հայաստանը չորրորդ ընտրական խաղն անցկացրեց եւ չորրորդ անգամ խաղավերջում ձախողվեց: Այս անգամ ի՞նչը խանգարեց հասնել դրական արդյունքի:   – Ամեն անգամ նույն սցենարն է կրկնվում: Անհաջողության ենք մատնվում վերջնամասում: Ինձ թվում է, որ […]

Մեղավորը Հ1-ը չէր. մեկնաբան

Ինչ վերաբերում է երեկվա հեռարձակման ժամանակ տեղի ունեցած տեխնիկական խնդիրներին, ապա միանշանակ ու պաշտոնապես հայտարարում եմ, որ դա Հանրային Հեռուստատեսության մեղավորությունը չէր: Մեղքն՝ ամբողջությամբ, խաղը հեռարձակելու իրավունքը ձեռք բերած ընկերությունն էր, որի կատարած թերի աշխատանքի համար անձամբ եմ խաղից հետո գրավոր պաշտոնական բողոք ներկայացրել ՈՒԵՖԱ-ի պատվիրակներին: Տեխնիկական խնդիրների համար ներողություն եմ խնդրում, իսկ մեր պարտության […]

Հայ մարզիկների հաջողությունները. 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ

Մարտի 29-ին Մոսկվայում ավաևտվեց «Խառլամպիևի հուշամրցաշար»՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցումների վերջին օրը հայ մարզիկներից մեդալ նվաճեց 62 կգ քաշային Սամվել Բադալյանը: Հիշեցնենք, որ Վահե Օթարյանը և Արեն Անտոնյանը նույնպես հասել էին նման հաջողության համապատասխանաբար 52 և 57 կգ քաշային կարգերում, իսկ ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 90 կգ քաշային կարգում դարձել էր մրցաշարի չեմպիոն:  Այսպիսով, մերոնք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի