«Ոչինչ, սպորտսմեններ են, բան չկա». նախարարը՝ հայ մարզիկների՝ Բաքու մեկնելուց
«Այդ միջոցառումն ինքն իրանով միջազգային օլիմպիական կոմիտեի և եվրոպական օլիմպիական կոմիտեի միջոցառում է, որոշումը լայացվել է, թիմը մեկնում է Բաքու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն՝ անդրադառնալով որոշմանը, համապատասխան որի հայ մարզիկները մասնակցելու են եվրոպական օլիմպիական խաղերին, որ կայանալու են ամռանը հունիսին: «Իհարկե, ես կողմ եմ»,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է որոշ ֆեդերացիաների՝ այս որոշմանը դեմ արտահայտվելուն, ապա նախարարը պարզաբանեց. «Ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է և պետք է միշտ հիշի, որ ներկայացնում է Հայաստանի հանրապետությունը: Թիմը Հայաստանի հանրապետության թիմն է, ֆեդերացիների սեփականությունը չի»:
Հարցին, թե Բաքվից հայերի անվտանգության համար երաշխիքներ տվել են, Գ. Ղազարյանը պատասխանեց. «Երաշխիքներ տվել են և Միջազգային օլիմպիական կոմիտեն, և եվրոպական, ինչպես նաև կազկոմիտեն»: Դիտարկմանը, թե մարզիկների համար ավելի դժվար կլինի հակառակորդ երկրի տարածքում հանդես գալ, նա արձագանքեց. «Յուրաքանչյուր ժամանակ կարող է նման մի բան պատահել, յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյրուր երկրում… ոչինչ, սպորտսմեններ են, բան չկա»: