11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Տիգրան Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական հաղթանակը արձանագրեց:

Հայաստանը ներկայացնող Տիգրան Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճեց Թբիլիսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում:

Աշխարհի 2010թ. չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 351 կգ արդյունք եւ, անձնական քաշով գերազանցելով Ռուսաստանը ներկայացնող գերմանացի Վիկտոր Գեցին, նվաճեց ոսկե մեդալ: Դոպինգի պատճառով 2 տարվա որակազրկումից հետո մրցահարթակ վերադարձած 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 350 կգ արդյունքով եզրափակեց լավագույն եռյակը:

Հրում վարժությունում Կարապետյանը 164 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ, իսկ Մարտիրոսյանը եւ Վիկտոր Գեցը 160-ական կգ ցուցանիշով բաժանեցին 2-3-րդ տեղերը, սակայն հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալի  արժանացավ ավելի թեթեւ լինելու շնորհիվ:

Պոկում վարժությունում Տիգրան Մարտիրոսյանը եւ Վիկտոր Գեցը գրանցեցին 191 կգ, իսկ Կարապետյանը 186 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ