01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Սկանդալ հայկական ֆուտբոլում. մարզչի օգնականը հոգեբուժարանում է. Ժողովուրդ

2015 թվականի նոյեմբերին ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորվել էին հայկական ֆուտբոլային Ուլիս -Երեւան ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, Ուլիս- ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը: Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության` նրանք մեղադրվում են այն բանում, որ կոնկրետ խաղերի արդյունքները դասավորվել են եւ դրանց վրա Տոտո բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով 1-ից […]

Թուրքիայում ֆուտբոլիստներ են անհետացել

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող ղազախական «Ակտոբեում» փորձաշրջան անցնող 2 ֆուտբոլիստ անհետացել է։ Ինչպես հայտարարել է «Ակտոբեի» գլխավոր մարզիչ Յուրի Ուտկուբաևը, թիմի ճամբարն անակնկալ լքել են կիսապաշտպան Աբդուլ Ռազակն ու  հարձակվող Իսլամ Ֆերուզը: Ուկտուբաևի խոսքով հավանական նորեկները հիմնական թիմի հետ մարզվում էին մեկ օր առաջ: Հաջորդ օրը  նրանց մասնակցությամբ քննարկվել են տակտիկական մանրամասներ: Իսկ արդեն առավոտյան պարզ դարձավ, որ նրանք չկան։

Լիոնել Մեսսին երիկամների վիրահատության կենթարկվի

Իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին այսօր երիկամների վիրահատության կենթարկվի, հայտնում է ТАСС գործակալությունը։ Ֆուտբոլիստը բաց է թողել «Բարսելոնայի» վերջին մարզումը։ Նա թեթեւ վիրահատության է ենթարկվելու՝ երիկամների քարերն են քայքայելու։ Վաղը Մեսսին դուրս կգրվի հիվանդանոցից ու կկարողանա անցնել մարզումներին։      

Հայ ֆուտբոլիստը` Պորտուգալիայու՞մ

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը շարունակում է նոր ակումբ փնտրել: Նրա վերջին ակումբը եղել է Մակեդոնիայի առաջնության առաջատար «Վարդարը», որի կազմում հանդես են գալիս նաև Հայաստանի հավաքականի թեկնածուներ Հովհաննես Համբարձումյանն ու Արտակ Դաշյանը: Այս պահին Միրանյանն ունի ազատ գործակալի կարգավիճակ և գտնվում է Պիրենեյան թերակղզում: Այստեղ հայ կիսապաշտպանը փորձաշրջան է անցնում Լիսաբոնի «Սպորտինգում»:  Միրանյանը մարզվում […]

Անվստահ հաղթանակների երեկո. Իսպանիայի առաջնություն /վիդեո/

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում ավարտին է մոտենում 23-րդ տուրը: Մրցաշարային աղյուսակի առաջատար կատալոնական «Բարսելոնան» մեկնել էր Վալենսիա՝ տեղի «Լևանտեի» հետ արտագնա հաղթանակի հետևից: Հանդիպումն անցավ հիմնականում տխուր ու անհետաքրքիր պայքարում: Կապտանռնագույնների երկրպագուների սպասելիքները չարդարացան. գրանցվեց դարպասի միայն 2 գրավում, որոնցից մեկն էլ ինքնագոլ էր: 21-րդ րոպեին պատահմամբ սեփական դարապսը գրավեց «Լևանտեի» դաշտպան Դավիթ Նավարոն: Կամ դաշտի […]

«Լեսթերը» նվաստացրեց «Մանչեսթեր Սիթիին» ու մոտեցավ չեմպիոնությանը. Պրեմյեր Լիգա 25-րդ տուր. /վիդեո/

Անգլիայի առաջնության 25-րդ տուրը երկրպագուներին միանգամից 2 հիասքանչ ներկայացում պարգևեց: Նախ Մանչեսթեր քաղաքի «Էտիհադ» ստադիոնում տեղի «Սիթին» ընդունել էր  այս մրցաշրջանի առաջատար «Լեսթերին»: Աղվեսները ցուցադրեցին իսկական չեմպիոնական ֆուտբոլ ու տարան արժանի հաղթանակ: Հանդիպմանը մեծագույն նշանակություն տվեց հյուրերի խփած արագ գնդակը: Երրորդ րոպեին իր թիմին առաջ մղեց գերմանացի պաշտպան Ռոբերտ Հուտը: Ընդմիջումից քիչ անց «Լեսթերի» առավելությունը կրկնապատկեց ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը: […]

Ռոման Հովսեփյանն ու Արթուր Եդիգարյանը փորձաշրջան են անցնում

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ Ռոման Հովսեփյանն ու Արթուր Եդիգարյանը մեկնել են Թուրքիա: Անթալիայում նրանք փորձաշրջան են անցնում Կարագանդայի «Շախտյորի» կազմում, այդ մասին հաղորդում է Sports.kz կայքը: Ռումյան Հոսեփյանը մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է ուկրաինական «Ստալում, սակայն այս տրանսֆերային պատուհանի ընթցաքում հեռացել է ակումբից և հանքափորներին միացել է ազատ գործակալի կարգավիճակում: Իսկ Արթուր Եդիգարյանը հունվարին պայմանագիր […]

Մարկոս Պիզելլին փայլուն գոլերի հեղինակ է դարձել /վիդեո/

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին բացել է գոլերի հաշիվն իր համար նոր «Ալ Ռաեդի» կազմում: Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրում «Ալ Ռաեդը» հյուրընկալվելիս խոշոր հաշվով պարտվել է «Ալ Իթիհադին»՝ 2-6: Մարկոսն աչքի է 2 անգամ, երկու դեպքում էլ խաղակեսերից յուրաքանչյուրի վերջին վայրկյաններին: Հարկ է նշել, որ մեր ֆուտբոլիստի երկու գնդակն էլ հիասքանչ են ստացվել:  […]

Ռոնալդինյոն հանդիպել է Հռոմի պապի հետ /ֆոտո/

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռոնալդինյոն Վատիկան կատարած այցի ժամանակ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանսիսկոսի հետ, հայտնում է  Daily Mail-ը։ Ֆուտբոլիստը Վատիկան էր մեկնել «Ֆուտբոլը հանուն աշխարհի» բարեգործական ակցիային մասնակցելու նպատակով: Հռոմի պապը շատ ջերմ է ընդունել ֆուտբոլիստին, ինքն անձամբ ֆուտբոլի մեծ երկրպագու է։  

Չղջիկների որս. «Բարսելոնան» փոշիացրեց Վալենսիային/վիդեո/

Իսպանական ֆուտբոլի այժմյան գլխավոր դրոշակակիր կատալոնական «Բարսելոնան» երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում սպասում էր լուրջ մրցակցության «Վալենսիայից»: Սակայն իսպանական դասական դիմակության փոխարեն աշխարհն ակատես եղավ ակումբներից մեկի տոտալ հեգեմոնիային և մյուսի գլխովին կործանմանը: Արդեն 29-րդ րոպեին «Կամպ Նոու» ստադիոնի լուսատախտակին վառվում էր 3-0 հաշիվը: Լուիս Սուարեսի դուբլն ու Մեսսիի մեկ գնդակը «Վալենսիայի» ծաղրի երեկոյի միայն առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված