08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Հայ ջրացատկորդները՝ Օլիմպիական խաղերից դուրս

Հայաստանի ներկայացուցիչներ Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը չեն կարողացել նվաճել 2016թ. ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ռիո դե Ժանեյրոյում անցկացված վարկանիշային վերջին մրցաշարում մեր ներկայացուցիչներն իրենց ուժերն են փորձել  10 մետր աշտարակացատկում: Հարությունյանը գրավել է 27-րդ տեղը, իսկ Սարգսյանը՝ 31-րդ:

Սուարեսը մոռացել է անձնագիրը

Կատալոկան «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող էր բաց թողնել Լոնդոնի«Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումը: Ուրուգվայցի հարձակվող Լոնդոն մեկնելուց առաջ տանն է մոռացել իր անձնագիրը։ Սուարեսը միայն օդակայանում է նկատել կարևոր փաստաթղթի բացակայությունը։ Կատալոնական ակումբի աշխատակիցներից մեկը ստիպված է եղել հասնել Սուարեսի տուն եւ բերել անձնագիրը: Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել ու, Սուարեսը թիմի […]

Չեմպիոնների Լիգա. Սուպերդիմակայությունների օր

Փետրվարի 23-ին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում կկայանա 2 սպասված հանդիպում: Միաժամանակ իրար հետ կմրցեն «Յուվենտուս»-«Բավարիա» և «Արսենալ» – «Բարսելոնա» զույգերը: Իտալիայի ու Գերմանիայի գործող չեմպիոնները հանդիպմանը մոտեցել են տարբեր տրամադրությամբ: Եթե Բունդես Լիգայում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը գրեթե առանց խափանումների գնում է դեպի հերթական ոսկե հանղթանակը, ապա Ապենինյան թերակղզում ամեն ինչ հարթ չէ: Բյանկոներները ոչ […]

Ամերիկայի գավաթ-2016. Չիլին ու Արգենտինան՝ միևնույն խմբում

Փետրվարի 22-ին ամերիկյան Ցինցինատի քաղաքում կայացել է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 2016թ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Թեպետ 2001 թվականից որոշվել էր Ամերիկայի գավաթի մրցաշարն անցկացնել 4 տարին 1 անգամ, բայց քանի որ մրցաշարը նվիրվում է հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի ստեղծման 100-ամյակին, ստացվում է, որ մրցաշարն այս տարի անցկացվում է առանց դադարի: Հիշեցնեմ անցած տարի եզրափակիչում Չիլիի ընտրանին հետխաղյա 11 մետրանոց […]

Մաուրո Գևգեոզյանը՝ գոլի հեղինակ /վիդեո/

Հայաստանի ազգային հավաքականի նախկին թեկնածու Մաուրո Գևգեոզյանը բացել է իր գոլերի հաշիվը նոր ակումբում՝ «Աթլետիկո Բուկարամանգայում»: Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության 5-րդ տուրում «Աթլետիկոն» ոչ ոքի է խաղացել «Պետրոլերայի» հետ՝ 1-1:  Ուրուգվայահայ հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել տանտերերի մեկնարկային կազմում և 59-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը: Գևգեոզյանը փոխարինվել է 81-րդ րոպեին: Գևգեոզյանի գոլի տեսագրությունը՝ այստեղ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմեկնի Սոֆիա

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն առաջիկայում կմեկնի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝  մասնակցելու փետրվարի 22-28-ը կայանալիք Ստրանջայի 67-րդ միջազգային խոշոր մրցաշարին: Այս օրերին մեր թիմը Երևանի «Օլիմպիական ապագա» մարզադպրոցում անցկացնում է ուսումնամարզական վերջին հավաքը պատասխանատու մրցաշարից առաջ: Բուլղարիայում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, […]

Հայաստանը ներկայացուցիչ կունենա Համաշխարհային մտավոր խաղերում

Հայաստանի հավաքականների շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Լիլիթ Մկրտչյանը փետրվարի 26-ից մարտի 3-ը կմասնակցեն Չինաստանում կայանալիք Համաշխարհային մտավոր խաղերին: Մերոնք կներգրավվեն արագ շախմատի (շվեյցարական մրցակարգ, 7 տուր), կայծակնային խաղի (երկու շրջան, 30 տուր) եւ բասկյան շախմատի (միաժամանակ երկու գույնի խաղաքարերով պարտիաներ, շվեյցարական մրցակարգ, 5 տուր) մրցաշարերին: Տղամարդկանց և կանանց մրցաշարերին կներգրավվի 16-ական շախմատիստ: Տղամարդիկ. Դին Լիժեն, Լիա […]

ԵԱ. Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի ուժեղագույն կազմով

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հրապարակել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը: մարտի 8-13-ը, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք հին մայրցամաքի գլխավոր ստուգատեսին Հայաստանը կներկայացնեն Գարիկ Բարսեղյանը  Վալոդյա Ֆրանգուլյանը, Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Շամիր Աթյանը, Անդրանիկ Գալստյան ու Լևան Բերիանիձեն: Ինչպես նշել է Բաղդադյանը, թիմի համար ավելի կարևոր են վարկանիշային մրցաշարերը: […]

Եվրոպա Լիգա. Մխիթարյանը նպաստեց «Բորուսիայի» հաղթանակին /վիդեո/

Կայացան Ֆուտբոլի Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները:  «Բորուսիան» սեփական հարկի տակ դյուրին հաղթանակ տարավ պորտուգալական «Պորտուի» նկատմամբ: Արդեն առաջին կեսի մեկնարկում «մեղուները» բացեցին հանդիպման հաշիվը: Անկյունայինի խաղարկումն ավարտվեց պաշտպան Լուկաս Պիշչեկի դիպուկ հարվածով: Գոլային փոխանցումը կատարեց Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ կեսում տանտերերը շարունակում էին տիրել նախաձեռնությանն ու մոտ գտնվել մրցակցի տուգանային հրապարակին: Ի […]

Չեմպիոնների Լիգա. ֆավորիտների հաղթանակով /վիդեո/

  ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացավ 1/8 եզրափակիչի երկու հանդիպում: Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս բավական բարդ հաղթանակ տարավ իտալական «Ռոմայի» նկատմամբ: Առաջին կեսում ծավալվեց հավասար պայքար: Մասնավորապես չէր զգացվում մի թիմի գերակայությունը մյուսի նկատմամբ: Առաջին վտանգավոր պահն անգամ ստեղծեցին հռոմեացիները, սակայն Էլ Շարավիի հարվածը շեղ ստացվեց: «Ռեալը» պատասխանեց Մարսելոյի հեռահար ու անկասելի հարվածով, որը ևս անցավ դարպասաձողի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի