08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Արթուր Ալեքսանյանը լավագույնն է

Ըմբշամարտի համաշխարհային միությունը, ամփոփելով Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի արդյունքները, հրապարակել է ըմբիշների վարկանշային թարմացված աղյուսակը: Հուրախությամբ պետք է նշենք, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շարունակում է մնալ լավագույնը 98 կգ քաշային կարգում: 66 կգ քաշային, Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը […]

Զիդանն ու Պերեսը քննարկել են «Ռեալի» ապագան

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անցկացրել է ներթիմային խորհրդակցություն, որի ժամանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ քննարկել է ակումբի ապագան: ABC պարբերականի փոխանցմամբ, բանակցության մասնակիցները հանգել են այն եզրակացության, որ «Ռեալի» խնդիրները ծագել են դեռևս Կառլո Անչելոտտիի օրոք, իսկ նրան փոխարինած Ռաֆայել Բենիտեսը ոչ միայն չի լուծել դրանք, այլև ավելի է խորացրել ստեղծված ծանր իրավիճակը: […]

Չեմպիոնական խաղի մրցանակային ֆոնդը կկազմի 1 մլն դոլար

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հանդիպումը կկայանա նոյեմբերին՝ Նյու Յորքում: Մագնուս Կառլսենի մրցակիցը կորոշվի հավակնորդների մրցաշարում: Այն կացկացվի մարտի 11-ից 28-ը Մոսկվայում: Չեմպիոնական թագը նորվեգացուց խլելու համար կպայքարեն Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Վիշվանաթան Անանդը, Բուլղարացի Վեսելին Տոպալովը, Անիշ Գիրին ու Լևոն Արոնյանը: Ինչպես հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Նյու Յորքում […]

Լևոն Արոնյանը նահանջել է. ՖԻԴԵ

ՖԻԴԵ-ն  հրապարակել է համաշխարհային դասակարգման մարտ ամսվա աղյուսակը: Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը  նահանջել է 3 աստիճանով: 2786 միավորով Արոնյանն այժմ 7-րդ տեղում է՝ նախորդ ամսվա 4-րդի դիմաց:  Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է վաստակած 2851 միավորով: Նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկը (2801), Ֆաբիանո Կարուանան (2794), Անիշ Գիրին (2793), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2792),  Հիկարու Նակամուրան (2790): Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը […]

Հայկական մեղվի խայթոցը. Մխիթարյանն ուշքի բերեց «Բորուսիային» /վիդեո/

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» քիչ էր մնում պարտություն կրեր սեփական հարկի տակ: Համեստ «Հոֆենհայմի» հետ խաղի առաջին 70-75 րոպեները խիստ անհաջող էին դասավորվում Թոմաս Թուխելի գլխավորած թիմի համար: 25-րդ րոպեին Սեբաստիան Ռուդին առաջ էր մղել հյուրերին: Ամեն ինչ գլխի վայր շրջեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 80-րդ րոպեին նա խաղարկեց անկյունայինը, ստացավ պատասխան փոխանցում ու […]

Սատանան տանի. «Ման. Յունայթեդը» հաղթեց «Արսենալին». ԱՊԼ 27-րդ տուր/ վիդեո /

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում կայացավ 27-րդ տուրը: Կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթեր քաղաքու, որտեղ տեղի «Յունայթեդը» հյուրընկալել էր չեմպիոնության հավակնորդներից մեկին՝ «Արսենալին»: Առաջին խաղակեսում ավելի վտանգավոր էին գրոհում հյուրերը, բայց տանտերերին հաջողվեց արագորեն 2 գնդակ խփել: Պրեմյեր լիգայում նորամուտը նշած Մարկուս Ռեշֆորդը դուբլ ձեւակերպեց 3 րոպեում: Խաղակեսի վերջնամասում «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեկը գրավեց իր նախկին թիմի դարպասը: Երկրորդ խաղակեսը […]

ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել Ջանի Ինֆանտինոն

Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միության՝ ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել Ջանի Ինֆանտինոն: Քվեարկության երկրորդ փուլում ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը հավաքել է 115 ձայն, իսկ շեյխ Սալման բեն Իբրահիմ Ալ Խալիֆան՝ 88 ձայն: Ավելի վաղ անցկացված քվեարկության ընթացքում ՖԻՖԱ-ի նախագահ առաջին փուլով չէր ընտրվել: Թեկնածուներից որեւէ մեկը չէր հավաքել ձայների 2/3-ը, ինչն անհրաժեշտ էր առաջին փուլում հաղթելու համար: Քվեարկության […]

Դորտմունդի «Բորուսիան» կմրցի «Տոտենհեմի» հետ. Եվրոպա Լիգա.

ՈւԵՖԱ-ի գրասենյակ Նյոնում կայացավ ֆուտբոլի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Դորտմունդի «Բորուսիան»  կմրցի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ: Անգլիական մյուս երկու ակումբները` «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հարաբերությունները կպարզեն նաև այս մրցաշարում: Եվրոպայի լիգա. 1/8 եզրափակիչ «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) – «Անդերլեխտ» (Բելգիա) «Բազել» (Շվեյցարիա) – «Սեւիլիա» (Իսպանիա) «Վիլյառեալ» (Իսպանիա) – «Բայեր» (Գերմանիա) «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) – «Վալենսիա» (Իսպանիա) «Լիվերպուլ» (Անգլիա) – […]

Սոֆիա. Հայ բռնցքամարտիկները վերադառնում են ձեռնունայն

  Սոֆիայի բռնցքամարտի խոշոր միջազգային մրցաշարում իրենց ելույթներն են ավարտել մեր ներկայացուցիչները: Վերջինը ռինգ է դուրս եկել Արամ Ավագյանը: 56 կգ քաշային բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչում պարտվել է բելառուս Դմիտրի Ասանաուին: Հավասար պայքարում մրցավարները հաղթանակը շնորհել են բելառուս մարզիկին: Նախորդ օրն Արամ Ավագյանը 3:0 հաշվով առավելության էր հասել վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Ավելի վաղ 49 կգ […]

Ջոկովիչն աչքի վնասվածքի պատճառով լքեց պայքարը

Դուբայում ընթացող թենիսի հեղինակավոր մրցաշարը լքել է Աշխարհի ուժեղագույն թենիսիստ Նովակ Ջոկովիչը: Արաբական Միացյալ Էմիրությունների մրցաշարի քառորդ եզրափակչում նա չի կարողացել ավարտել Ֆելիսիանո Լոպեսի դեմ հանդիպումը: Առաջին սեթում սերբ թենիսիտը զիջել էր 3:6 հաշվով, որից հետո դիմել է բժիշկների օգնությանը: Մի քանի րոպե անց Ջոկոն հրաժարվել է վերադառնալ կորտ՝ աչքի հետ կապված խնդրի պատճառով: Ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի