Ամերիկայի գավաթ-2016. Չիլին ու Արգենտինան՝ միևնույն խմբում
Փետրվարի 22-ին ամերիկյան Ցինցինատի քաղաքում կայացել է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 2016թ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Թեպետ 2001 թվականից որոշվել էր Ամերիկայի գավաթի մրցաշարն անցկացնել 4 տարին 1 անգամ, բայց քանի որ մրցաշարը նվիրվում է հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի ստեղծման 100-ամյակին, ստացվում է, որ մրցաշարն այս տարի անցկացվում է առանց դադարի: Հիշեցնեմ անցած տարի եզրափակիչում Չիլիի ընտրանին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթել էր Արգենտինայի հավաքականին: Եվ ահա, ըստ վիճակահանության, այս թիմերը ռևանշ հանդիպում անցկացնելու հնարավորություն կունենան, քանի որ ընդգրկվել են միևնույն խմբում:
Ամերիկայի Գավաթը տեղի կունենա հունիսի 3-26-ը ԱՄՆ-ում: Հոբելյանական առիթով որոշվել է պատմության մեջ առաջին անգամ մրցաշարն անցկացնել Միացյալ Նահանգներում:
А խումբ. ԱՄՆ, Պարագվայ, Կոստա Ռիկա, Կոլումբիա
B խումբ. Բրազիլիա, Պերու, Հաիթի, Էկվադոր
C խումբ. Մեքսիկա, Վենեսուելա, Ջամայկա, Ուրուգվայ
D խումբ. Արգենտինա, Բոլիվիա, Պանամա, Չիլի