15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԵԱ. Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի ուժեղագույն կազմով

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հրապարակել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը: մարտի 8-13-ը, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք հին մայրցամաքի գլխավոր ստուգատեսին Հայաստանը կներկայացնեն Գարիկ Բարսեղյանը  Վալոդյա Ֆրանգուլյանը, Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Շամիր Աթյանը, Անդրանիկ Գալստյան ու Լևան Բերիանիձեն: Ինչպես նշել է Բաղդադյանը, թիմի համար ավելի կարևոր են վարկանիշային մրցաշարերը: Մինչև Լատվիա մեկնելը կլինի ևս մեկ նախապատրաստական փուլ, որը կանցկացվի Բելառուսում: Թիմի հետ կլինեն նաև Վալտեր Մարգարյանը, Վարուժան Կաջոյանը, Էդգար Ենոքյանը և Մուսա Մուրթազալիևը, ովքեր կշարունակեն նախապատրաստվել վարկանիշային մրցաշարերին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ