Հայաստանի հավաքականը նահանջել է 2 հորիզոնականով. ՖԻՖԱ
ՖԻՖԱ-ն ներկայացրել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է երկու հորիզոնականով եւ այժմ 123-րդն է: Վարուժան Սուքիասյանի թիմն ունի 285 միավոր: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Բելգիայի ընտրանին, որին հաջորդում են Արգենտինան, Իսպանիան, Գերմանիան եւ Չիլին: Լավագույն տասնյակում են նaեւ Բրազիլիան եւ Անգլիան:





































