«Լեսթերը» դեռ առաջատար է. Անգլիայի առաջնությունում մեկնարկեց 24-րդ տուրը /վիդեո/
Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում նախօրեին կայացավ 24-րդ տուրի մեծամասնությունը: Օրվա կենտրոնական հանդիպումը կայացավ Ուոլքերս ստադիոնում, որտեղ այս մրցաշրջանի անսպասելի առաջատար «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունեց Եվրագավաթային ուղեգրերի համար պայքարող «Լիվերպուլին»: Ինչպես և սպասվում էր, առաջին համարով գործեցին հյուրերը, իսկ «Լեսթերը» սպասում էր իր հնարավորությանը՝ դուրս գալ վտանգավոր հակագրոհի:
Առաջին կեսն անցավ աննկատ՝ մերսիսայդցիների առավելությամբ: Երկրորդ 45 րոպեների մեկնարկը խոստացավ իրադարձությունների լուրջ զարգացում: 60-րդ րոպեին «աղվեսների» լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդին մոտ 25 մետր հեռավորությունից կատարած շեշտակի հարվածով բացեց հաիշը: «Լիվերպուլը» նետվեց իրադրությունը փրկելու ու շատ չանցած ստացավ նաև երկրորդը ու դարձյալ Վարդիից: Մինչև հանդիպման ավարտը տանտերերը հմտորեն պաշտպանվեցին ու գործը հասցրեցին իրենց համար հաղթական ավարտին՝ 2-0:
Վերջապես իր երկրպագուներին ուրախացրեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Լուի Վան Գալի գլխավորած թիմրը վստահ առավելության հասավ «Սթոք Սիթիի» նկատմամբ: Արդեն առաջին կեսում մանկունյանցիները գործնականում լուծեցին բոլոր հարցերը: 14-րդ րոպեին «Յունայթեդի» երիտասարդ կիսապաշտպան Ջեսսի Լինգարդը եզրափակեց ձախ եզրով սկսված գրոհը: 9 րոպե անց «Օլդ Թրաֆֆորդ» ստադիոնի լուսատախտակին վառվում էր արդեն 2-0 հաշիվը: Ձեռնարկված փայլուն հակագրոհը նույնքան փայլուն հարվածով եզրափակեց Անտոնի Մարսիալը: Երկրորդ կեսում գրանցվեց դարպասի միայն մեկ գրավում: 53-րդ րոպեին իր խոսքն ասաց ու խաղում վերջակետ դրեց Ույն Ռունին՝ 3-0:
«Լեսթերը» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղ բարձրացած «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ «Սանդերլենդի» նկատմամբ: «Տոտենհեմը» 3:0 հաշվով հաղթեց «Նորվիչին» եւ 45 միավորով բարձրացավ երրորդ տեղ: «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը 0:0 հաշվով ավարտած «Արսենալը» 45 միավորով չորրորդ տեղում է:
Օրվա մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
«Արսենալ» – «Սաութհեմփթոն»՝ 0:0
«Սանդերլենդ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1
Սերխիո Ագուերո, 16
«Վեստ Հեմ» – «Աստոն Վիլա»՝ 2:0
Մայքլ Անտոնիո, 58, Շեյկու Կույատե, 85
«Նորվիչ» – «Տոտենհեմ»՝ 0:3
Դելե Ալլի, 2, Հարի Քեյն, 30, 11մ,