23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օլանդի արձագանքը՝ երբ առաջին անգամ իմացել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության մասին /ֆոտո/

The Daily Mail-ը Թվիթերի իր էջում հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի լուսանկարները, որոնցում պատկերված է այն պահը, երբ նրան հայտնում են ահաբեկչությունների մասին: Օլանդն այդ պահին գտնվել է Stade de France մարզադաշտում, որտեղ անց էր կացվում Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը:

«Իշխելու կիրքը չի թողնի, որ մարդկությունը հանգստանա ու խաղաղ ապրի»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր հանրագրում անդրադարձել է  Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությանը. «Հերթական ահաբեկչությունը, հերթական սուգը, մոմավառություններ աշխարհով մեկ, լաց, ցավ, մեղադրանքների, պայքարի, հույսի, լավատեսության կոչեր, արտահայտություններ, հայտարարություններ…Ուժեղացված անվտանգության միջոցառումներ, նույնիսկ սահմանները փակելու, պարետային ժամ մտցնելու հնարավոր տարբերակներ: Եվ ի՞նչ…Մի քանի օր հետո հաստատ կմոռացվի, կընդունի առօրյա, սովորական ընթացք…Էլի քաղաքական, պետական գործիչները, գերտերությունները […]

Պահանջատիրական երթ

Նոյեմբերի 16-ին տեղի կունենա պահանջատիրական երթ դեպի ՀՖՖ: Շուրջ 7 տարի Երևանում և 3 տարի արտերկրում ՖԱՖ-ը մարզադաշտ հավաքականի խաղերին գնում է հայ երկրպագուների միասնական հուժկու երթով՝ խաղից ժամեր առաջ ֆուտբոլային տոն, մթնոլորտ ստեղծելով հայ երկրպագուների շրջանում: Այս ընթացքում դեպի մարզադաշտ մեզ միացել են տասնյակ հազարավոր երկրպագուներ: Հիմա այնպիսի ժամանակներ են երբ չունենք ինչ որ […]

Թուրքիայում մահապարտը պայթեցրել է ինքն իրեն

Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում ԻՊ ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է ինքն իրեն, հայտնում է lifenews-ը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմների 14-ին, նույն օրը, երբ տեղի ունեցավ Փարիզի ահաբեկչությունը։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունի արդյունքում 4 ոստիկան է տուժել, զոհեր չկան։ Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 15-16-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունենում G20 գագաթնաժողովը։

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: • ս.թ. նոյեմբերի 16-ին ժամը 11.00-18.00 Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի՝ Վերին Ջրաշեն և Մուշավան թաղամասերի և Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների, • ս.թ. նոյեմբերի 16-ին ժամը 23.00-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 23.00-ն […]

Նոր ողբերգություն Ֆրանսիայում. դարձյալ զոհեր /վիդեո/

Ֆրանսիայի արևելքում ռելսերից դուրս է եկել և շրջվել արագընթաց TGV տեսակի գնացքը, ինչի հետեւանքով կա 10 զոհ, մոտ 10 վիրավոր, հայտնում է Lifenews-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Ստրասբուրգից ոչ հեռու գտնվող Էքվեշեմ քաղաքի մոտակայքում: Ըստ գործակալության նախնական տեղեկությունների, վթարի պատճառը կարող էր լինել արագության գերազանցումը։ Մասնագետները հերքում են, որ գնացքը կարող էր ահաբեկչության հետեւանքով վթարված լինել։

Խորհրդարանում այսօր թեժ կլինի

Այսօր Ազգային ժողովում մեկնարկելու է 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկումը: Հիշեցնենք, մինչ մեծ օրակարգ մտնելը հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում: Հիշեցնենք, քննարկումներից պարզ դարձավ, որ նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրված է 1 տրլն 183 մլրդ դրամի չափով` 2015 թվականի համար հաստատված 1 տրլն 191.5 մլրդ դրամից և 2014 […]

Վարորդներին խորհուրդ են տալիս

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների  եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային […]

Առանց տեղումների ցուրտ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-20-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 3-8 մ/վրկ: 16-ի երեկոյան և 17 -18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 25-30մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-19-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևանում նոյեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սարսափելի կադրեր․ ինչպես են Փարիզում մարդիկ փախչում ահաբեկիչների կրակոցներից /վիդեո 18+/

Ֆրանսիացի լրագրողին հաջողվել է նկարահանել Փարիզի «Բատալկան» համերգասրահի վրա ահաբեկիչների հարձակման պահը։ Լրագրողն այդ պահին կողքի շենքում է եղել եւ նկարահանել է, թե ինչպես են մարդիկ սարսափահար փախչում համերգասրահից, իսկ ահաբեկիչները կրակում են նրանց ուղղությամբ։ Փախչողներից շատերը փորձում են իրենց հետ տանել արդեն մահացածների դիերը, ոմանք կախվել են պատուհաններից՝ փորձելով այդկերպ ազատվել ահաբեկիչներից։ Հիշեցնենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի