04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իշխանությունը կեղտոտ ոտքերով մտավ լրագրողական դաշտ ու փչացրեց»

«Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանի խոսքով՝  Բաղրամյան պողոտայում նստացույցի, ինչպես նաև ավելի վաղ հանրահավաքի մարդաշատությունը նաև լրագրողների ճիշտ աշխատանքով է պայմանավորված: «Տեղեկատվության քաղցը չկա, եթե լրագրողը կարող է գնալ ու կանգնել մինչև գիշերվա հինգը, ռեպորտաժներ տալ, ինֆորմացիան փոխանցվում է, մարդիկ իմանում են՝ որտեղ ինչ է կատարվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Միաժամանակ, ըստ խմբագրի, մի […]

Պառակտո՞ւմ, թե՞ ոչ /վիդեո/

Երգահան Վահան Արծրունին կարծում է, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն երեկ ճիշտ որոշում կայացրին, որբ հորդորեցին Բաղրամյան պողոտայում չմնալ, այլ պայքարը շարունակել Ազատության հրապարակում: Ըստ նրա՝ աուդիտը կտևի մի քանի ամիս, գուցե և ավելի շատ: Նկարիչ Հաղթանակ Շահումյանի խոսքով՝ կենդանի պատին են բավական վատ վերաբերել Բաղրամյան պողոտայում:

Սարսափելի ավտովթար. պաշտոնյայի որդին մահացել է /ֆոտո, վիդեո/

Մոսկվայում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում Porsche 911 երկու մասի է բաժանվել: Մեքենան բախվել է սյանն ու կիսվել, ինչի արդյունքում մեքենայում գտնվող երկու հոգին էլ տեղում մահացել են, հայտնում է НТВ-ն: Ավելի ուշ պարզվել է, որ մեքենայի ղեկին եղել է Իրկուտսկի շրջանի նախկին նահանգապետի 23-ամյա որդին` Եվգենի Եպիսովսկին, իսկ ուղեւորը եղել է Ռուսաստանում հայտնի […]

Հայի խասյաթ է, կարող են լոլիկով էլ խփել. Վաղինակ Շուշանյանը՝ իրեն ուղղված որակումներից

«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ անդամ Վաղինակ Շուշանյանի խոսքով՝ երեկ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: «Բեմից հայտարարվեց՝ արդյոք մարդիկ ուզում են մնալ պողոտայում, թե ոչ, ովքեր ուզում էին մնալ, մնացին, ովքեր՝ ոչ, եկան Ազատության հրապարակ: Մենք միշտ հայտարարել ենք, որ լինելու ենք ժողովրդի մեջ, մենք այնտեղ էլ ենք մարդ ունեցել, այստեղ էլ»,-ասաց նա: Շուշանյանն ասաց, […]

Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ  արդեն արտահանվել է 34 817 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 963 տոննայի դիմաց: Հունիսի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստան , Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ , Նորվեգիա, Ավստրիա, Շվեյցարիա:

Իրենք ավելի լկտի գործողություններ են իրականացնում. Թագուհի Թովմասյանը՝ Խաչիկ Խաչատրյանից /վիդեո/

 2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում «x գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ: Դատարանը, սակայն, որոշում է կայացրել հօգուտ Խաչատրյանի, և թերթն այժմ պիտի վճարի երկու միլիոն, թերթի հաշիվները կալանքի տակ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը նշեց, որ այս ամենը տեղավորվում է ՄԻՊ-ի հրապարակած գնացուցակի մեջ, […]

Տարոն Մարգարյանը ցավակցում է

Ցավով տեղեկացա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար, ՀՀ վաստակավոր լրագրող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր, «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող Գագիկ Հովհաննիսյանի մահվան մասին: Գագիկ Հովհաննիսյանի ինչպես լրագրողական, այնպես էլ մանկավարժական ամբողջ գործունեությունն, ըստ էության, նվիրված էր շախմատին ու Հայաստանում դրա զարգացմանը: Սիրված մարզաձևից անբաժան լինելով` նա ոչ միայն անմիջական ականատեսն էր շախմատի […]

«Մարզերում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հարցը լուրջ է դրված»

«Ոստայն հայոց» ՀԿ-ն Սյունիքի մարզում 4 ամիս շարունակ վերարտադրողական տարիքի կանանց և նրանց ընտանիքների շրջանում անցկացնում է «Մարզաբնակ ընտանիքների իրազեկում» խորագրով ծրագիրը: Այն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։   Նպատակն է իրականացնել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված իրազեկման քարոզարշավ, նպաստել  սեռով պայմանավորված աբորտների պատճառով առաջացող սոցիալական, […]

Կխստացվի վերահսկողությունը արհեստական ջրավազաններում լողալն արգելելու ուղղությամբ

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ իրավախախտման 4 դեպք է հայտնաբերվել, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: 2 հասցեում քանդվել են ապօրինի շինությունները: Եվս 4 դեպք հայտնաբերվել է շինհրապարակների կազմակերպման կանոնների խախտման մասով: Հանձնարարվել է աշխատանքները […]

«Սենց առիթ ե՞րբ է եղել» /վիդեո/

 «Կարծես թե մենք այս վերջին օրերին ժողովրդի վերակենդանացմանն էինք ականատես լինում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը՝ խոսելով բաղրամյան պողոտայի իրադարձություններից: Նրա համար ողջունելի է այն, որ երիտասարդները քաղաքականցված չեն: «Ցավալի է, սակայն, այն, որ կենդանի պատի նկատմամբ էլ վստահություն չկա ժողովրդի կողմից: Նախագահի վերջին հայտարարության մոջ մտահոգություն կար, որ անվստահություն կա, այն պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի