06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տհաճ ա Ոչ-ի կողմնակիցների այս աստիճան ագրեսիվությունը, հայհոյախառնությունը և աղմուկը

Բլոգեր Տիգրան Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Լինելով նեյտրալ էս հանրաքվեի մասով, ամեն դեպքում տհաճ ա Ոչ-ի կողմնակիցների այս աստիճան ագրեսիվությունը, հայհոյախառնությունը և աղմուկը:

Այնպիսի տպավորություն ա, որ Ոչ-ի հաղթանակի դեպքում իրենց ատած ռեժիմը վաղը հրաժարական կտա, դատախազությունը կկերպարանափոխվի, օլիգարխներին կբռնեն, թալանածը կվերադարձնեն, մեծամասնականով էլ արևմտյան կրթություն ստացած իրավաբաններ և տնտեսագետներ կընտրվեն :

Ռեալիստ ու պրագմատիկ եղեք:

Չկա տենց բան : Ձեր ասած Ռեժիմը լավ էլ դեռ երեք տարի կգլորի, հետո խորհրդարանական ընտրություններում մեծամասնականով օլիգարխ-լավ տղա կանցկացնի, հետո էլի մի բան կմտածի մի տաս տարով :

Դրա համար անձամբ ինձ համար այս հանրաքվեն հարցի լուծում չի տալիս, ոչ Այոկանների սատարողներին, ոչ էլ Ոչականների:

Այսինքն գլոբալ առումով հանրաքվեով ոչ մի բան չի փոխվելու, քաղաքական նաղդի ու նիսյայի բազառն ա ուղղակի գնում և վերջ:

Ուղղակի այլ կարծիք ունեցող մարդկանց ՈՉխար անվանելով դուք ձեզ եք վիրավորում` դառնալով սովորական ՈՉնչություն :
Եվ հակառակը:

Կյանքում չէի մտածի որ Նիկոլի հետ որևէ հարցի շուրջ համաձայն կլինեմ, բայց սա իրականում հարց չլուծող օրակարգ ա :
:

Սիրեք զմիմիանս, հայեր ջան :

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ