17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կործանված ինքնաթիռի ուղևոր երեխան ողջ է մնացել, քանի որ մայրը իլյումինատորից նրան նետել է /վիդեո/

Բեռնատար Ан-12 կործանված ինքնաթիռի ուղեւորներից 3-ը ողջ են մնացել, այդ թվում՝ փոքր երեխա։ Երեխան ողջ է մնացել, քանի որ մայրը նրան իլյումինատորից /պատուհան/ ցած է նետել։ Երեխան այժմ մյուս վիրավորների հետ հիվանդանոցում է, հայտնում է vesti.ru-ն։ Հիշեցնենք, որ Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռ էր կործանվել, ինչի արդյունքում 40 հոգի մահացել էին, այդ թվում՝ անձակազմի հայ 5 […]

Ո՞վ է մեղավոր Տուլայի վթարի համար.փոխնախարարը մանրամասնում է/վիդեո/

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն,  այսօր՝ նոյեմբերի 5-ին Կառավարության հերթական նիստից հետո,  լրագրողների հետ զրույցում  խոսեց  նոյեմբերի 3-ին  Տուլայի մարզում տեղի ունեցած վթարի մասին, որի հետևանքով զոհվել էր 8 ՀՀ քաղաքացի, վիրավորվել 43-ը: Առաքելյանը նշեց, որ պատվիրակություններով այնտեղ են գտնվում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որոնք այցելել են […]

Օմբուդսմենի գրասենյակի բյուջեն ամենաաղքատիկն է

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի պետական բյուջեի նախագծում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար նախատեսված եկամուտները և ծախսերը: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի փոխանցմամբ` այս տարի օմբուդսմենի գրասենյակին կտրամադրվի 256 միլիոն դրամ, որն անցած տարվա մակարդակից բարձր է 6.9 միլիոն դրամով: « ՄԻՊ-ին հատկացվող բյուջեն ամենասեղմ բյուջեն է մինչ օրս քննարկված և քննարկվելիք բյուջեներից: Այս […]

Հանդիպել են ավտովթարից տուժածների հարազատներին /Ֆոտո/

Տուժածների տեղափոխումը կազմակերպելու և աշխատանքները տեղում  համակարգելու նպատակով շարունակվում են Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ  ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հանդիպումները տուժողների և նրանց հարազատների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությանը։ ՀՀ առողջապահության նախարար  Արմեն Մուրադյանի և  Տուլայի շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանի մասնակցությամբ հրավիրվել էր բժշկական կոնսիլիում, որի […]

Թևան Պողոսյանը խոսատնում է մի լավ «քոթակել» Զուրաբյանին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Facebook-ում բավականին կոշտ է արձագանքել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի մեղադրանքներին, թե իբրև Պողոսյանը ստախոս է: Վերջինս գրել է. « Վաղուց արդեն չեմ զարմանում, երբ Լևոն Զուրաբյանը որև մեկին պիտակավորում է կամ վիրավորում. մասնագետները պնդում են, որ նման սովորույթը, որպես կանոն, որևէ թաքնված արատի տեսանելի արտահայտումն է: Ինձ իրականում այլ […]

Գյումրիի քաղաքապետը զբաղված է դրամաբաշխությամբ. Ժողովուրդ

Մեր տեղեկություններով՝ այսօր տեղի է ունենալու Գյումրիի ավագանու հերթական նիստը՝ բավականին «թեթև» օրակարգով. օրակարգում ընդգրկված Է ընդամենը հինգ հարց, բոլորն Էլ ֆինանսական բնույթի՝ հիմնականում դրամական նվիրատվությունների մասին։ Սա իրոք հետաքրքրական է, քանի որ մի կողմից՝ քաղաքապետարանը ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաների միջոցով նշում է, որ քաղաքի բյուջեն, մեղմ ասած, աղքատիկ է, եթե չասենք՝ կիսադատարկ այն աստիճանի, որ […]

Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված գործը կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննությունը գրեթե ավարտվել է: Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում կազդարարվի նախաքննության ավարտի մասին, որից հետո քրգործը կուղարկվի դատարան: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ քննչական կոմիտեի քննիչները առաջիկա օրերին իրենց մոտ կհրավիրեն տուժողներին՝ Զաքարյան եղբայրներին, որպեսզի նրանց իրազեկեն նախաքննության ավարտի մասին, և […]

Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի`հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պուտինի նախաձեռնությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Էրդողանին շնորհավորել է Թուրքիայում նոյեմբերի 1-ին  տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Նշվում է, որ կողմերը քննարկել ռուս-թուրքական հարաբերությունների […]

Փոստանջյանին նորից մերժեցին

Հայաստանի կառավարությունը այսօր՝ նոյեմբերի 5-ին հրավիրված Կառավարության հերթական նիստի ժամանակ ,  այս տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ մերժեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Թուրքային դատապարտելու մասին օրինագիծը։ Ինչպես ասված է ՀՀ ԱԳՆ եզրակացության մեջ, Կառավարությունը նպատակահարմար չի գտնում օրինագծի ընդունումը։ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» […]

Արփին Հովհաննիսյանը նախընտրեց չպատասխանել Գալուստ Գրիգորիչին. Հրապարակ

Ինչո՞ւ, որպես կառավարության ներկայացուցիչ, ըստ օրենքի պահանջի, չներկայացաք ԱԺ, երբ քննարկվում էր աղմկահարույց օրենսդրական փաթեթը նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելու եւ ԸՕ-ում փոփոխությունների վերաբերյալ, խնայեցի՞ն Ձեզ, որ ժամանակից շուտ «չկեղտոտվեք», հարցրինք արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին։ «Նմանատիպ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում, պիտի նշեմ, որ սահմանված պրակտիկայի համաձայն՝ այն դեպքերում, երբ որ կառավարության եզրակացությունը դրական է, եւ որեւէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի