27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

10 անգամ զգուշացրել ենք, սակայն պատասխան չենք ստացել. Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նոր հայտարարությունը ռուսական ինքնաթիռի խոցման վերաբերյալ

Թուրքիայի պաշտոնական շրջանակներից նոր մեկնաբանություններ են արվել խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ: Թուրքական զինուժի պաշտոնական կայքում հրապարակված համապատասխան մամլու հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 24 և 25-ին Ռուսաստանի Դաշնության ռազմական կցորդն ու ցամաքային ուժերի կցորդը հրավիրվել են ԶՈՒ գլխավոր շտաբ, որտեղ նրանք իրազեկել են ստեղծված իրադրության մասին, գրում է Ermenihaber.am-ը: «Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) ռազմական կցորդն ու ցամաքային կցորդը […]

Կառավարությունում չեն վախենում են ահաբեկիչներից

Կառավարության շենքը հսկող անվտանգության աշխատակիցներն այսօր զինված են ավտոմատներով: Նախկինի համեմատ ն շենքի մուտքի մոտ առավել խստացված հսկողություն է իրականացվում: Henaran.am-ը հետաքրքրվեց` ինչն է նմանօրինակ հսկողության պատճառը:  «Ահաբեկիչներից պաշտպանելու խնդիր չկա: Ձեր համար է»,-ասաց ավտոմատավոր աշխատակիցը: Հիշեցնենք, այսօր մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ ձերբակալված խմբի թիրախում կառավարությունն ու Ազգային ժողովն է եղել:

Մոսկվան չեղյալ կհայտարարի Պետերբուրգում կայանալիք ռուս-թուրքական գագաթնաժողովը

Ռուսական կործանիչ-ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Մոսկվան որոշել է չեղյալ հայտարարել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ռուս-թուրքական գագաթնաժողովը: Այդ մասին գրել է «Կոմերսանտ»-ը՝ մեջբերելով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրին: «Ռուսաստանի իշխանությունները որոշել են չեղարկել Սանկտ Պետերբուրգում նշանակված ռուս-թուրքական գագաթնաժողովը»,- գրել է թերթը։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, դեկտեմբերի 15-ին ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստն […]

Ընտրողների ընդհանուր թիվը՝ նոյեմբերի 26-ի դրությամբ

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը:Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Այսպես. քվեարկության […]

Հայ Կաթողիկե եկեղեցուն պատկանող ռադիոկայանը ոստիկանները չեն հետախուզել

Երեկ Գյումրում խուզարկությունը կատարվել է ոչ թե ոստիկանության, այլ ԱԱԾ-ի կողմից: Այդ մասին Henaran.am-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ Գյումրիի Հայ կաթողիկե եկեղեցուն պատկանող «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի շենքում խուզարկություն է իրականացվել: Բաննայն է, որ երեկ լրատվադաշտում շրջանառվում էր այն տեղեկությունը, Կաթողիկե եկեղեցուն […]

Ռուսաստանը մեր հարևանն ու բարեկամն է․ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ելույթ ունենալով «Արդարություն  և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) խորհրդի ժողովում անդրադարձել է նախօրեին թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը, գրում է Ermenihaber.am-ը: Վարչապետը նշել է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ խախտել է Թուրքիայի օդային սահմանը և ավելացրել, որ սա առաջին դեպքը չէ: «Հոկտեմբերի 3-4-ին, երբ կրկին ռուսական ինքնաթիռները խախտել էին մեր […]

Բրյուսովցիներին առաջարկվել է վերաբնակեցվել

Քննարկվել են Վ. Բրյուսովի 66 հասցեի 4 –րդ կարգի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Վ. Բրյուսովի 66 հասցեի 4 –րդ կարգի վթարային շենքի բնակիչների հետ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծռայությունը: Ներկայացնելով  4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացը, քաղաքապետի տեղակալը նշել է, որ այն իրականացվում […]

Ո՞նց հաջողացրեց «չոր» դուրս գալ. Առավոտ

«էյր Արմենիայյի» սեփականատեր էր նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը: Ինչպե՞ս հաջողացրեց ու իր բաժնեմասը ժամանակին վաճառեց Հարությունյանը և փրկվեց այս պարտքերի բեռից, արդյոք գիտե՞ր` ինչ էր սպասվում, այս հարցին Արսեն Ավետիսյանն ասաց. «Կարծում եմ` մեր հաջողությանն ուղղակի չէր հավատում, բայց ես իմ հավատը չեմ կորցրել, իմ թիմով իրավիճակն ուղղելու եմ»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Ահաբեկիչներ են, թե՞…

«Դժվար է հիմա որևէ բան ասելը, ահաբեկիչնե՞ր էին, թե այս ամենի հիմքում բոլորովին այլ բան կա: Գուցե դա չափազանցված է,  և ոչ մի ահաբեկչություն էլ չկա այս ամենի մեջ: »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: «Նախ պետք է հասկանալ, թե ինչ տեղեկությունների ու ինչպիսի աշխատանքի արդյունքում է մշակվել վնասազերծելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի