14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը պետք է ընտրություն անի Ասադի եւ Սիրիայի միջեւ․ Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է որոշեն՝ ցանկանում են աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, թե «պահպանել սիրիական պետությունը», հայտնում է Associated Press-ը։ Օբաման ասել է, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը չի դադարի, քանի դեռ Ասադն իշխանության գլուխ է, քանի որ վերջինը չի կարողանում «վերադարձնել լեգիտիմությունը»։

«Ինչպե՞ս մաքրել դաշտն այս աղբից». Հրապարակ

Լրատվական դաշտում ոչ միայն մեծ մրցակցություն կա, այլեւ չարություն, նախանձ, իրար դեմ աշխատելու ձգտում: Ես խմբագիրներ գիտեմ, որոնք, օրինակ, ողջ օրն զբաղված են մյուս լրատվամիջոցների գործընկերներին հայտնաբերելու գործով: Ասենք, կայքերում գովազդատուների ցանկն ուսումնասիրելով, սկսում են «տեռոր» անել նրանց, թե ինչու եք այս կայքին գովազդ տալիս, մեզ տվեք: Ես խմբա­գիր գիտեմ, որն ավելի հնարամիտ է գտնվել […]

Առանց տեղումների եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հարձակում են գործել շենքի վրա, որտեղ Russia Today հեռուստաընկերությունն է․ կան զոհեր /վիդեո/

Թել Ավիվում երկու մարդ է զոհվել, երեքն էլ վիրավորվել են անհայտ անձի կողմից Թել Ավիվի շենքերից մեկի վրա հարձակման հետևանքով, որտեղ տեղակայված է Russia Today հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերությունից հայտնել են, որ հարձակման ենթարկված շենքում աշխատում է 400-500 մարդ, հեռուստաընկերության աշխատակիցները չեն տուժել: Հեռուստաընկերության աշխատակից Պոլա Սլիերը ասել է, որ, հարձակումից հետո լսվել են ճիչեր, խուճապ է […]

Վաղը Շենգավիթում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

5 մեղադրյալ՝ հեպատիտ C-ով վարակելու դեպքի առիթով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ «հեպատիտ C»-ով վարակվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել են վարակի տարածման եղանակը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և, ձեռք բերված ապացույցների հիման վրա, 5 անձի մեղադրանք է առաջադրվել։ 2015 թվականի հունվարին տեղեկություն էր ստացվել, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» […]

«Նոր Հայաստանի» գրասենյակը հարձակման թիրա՞խ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է կատարել, որտեղ ահազանգում է հետապնդումների մասին: Հաղորդագրության համաձայն՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Վարդենիսի գրասենյակի պատասխանատու Մարտիրոս Հակոբյանը տեղեկացնում է, որ վարչախմբի ձեռքում եղած բոլոր տեղական լծակներն օգտագործվում են գրասենյակի և անձամբ իր քարոզչական գործունեությունը խափանելու նպատակով: Վերջին օրերի ընթացքում գրասենյակի և նրա պատասխանատուի նկատմամբ […]

Հանրաքվեին զուգահեռ

Դեկտեմբերի 6-ին մեր երկրում բացի սահմանադրական հանրաքվեից նշանակված են նաեւ ՏԻՄ ընտրություններ: Այդ օրը համայնքի ղեկավար կընտրեն Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի գյուղերում: Առաջադրված թեկնածուները իշխող ՀՀԿ-ից են և անկուսակցականներ:

ԼՂՀ ԱԺ պատգամավորները՝ առաջնագծում

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորներ նոյեմբերի 19-ին այցելել են հանրապետության հարավարևելյան սահմանագծի պաշտպանական դիրքեր և այդ ուղղությամբ տեղակայված զորամասեր. տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։ Պատգամավորները հանդիպել են մարտական դիրքերում ծառայություն անցնող զինվորներին ու հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում և ծանոթացել զինվորականների ծառայությանն ու կենցաղային պայմաններին: Երախտագիտություն հայտնելով հանրապետության սահմաններն անառիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի