02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Պուտինը և Էրդողանը կարող են հանդիպել Փարիզում

Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը սպասվում է  Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Sabah» թերթը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին Փարիզում մեկնարկելու է Կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթնաժողովը, որին մասնակցելու են 147 երկրի նախագահ և կառավարության ղեկավար, այդ թվում նաև Էրդողանը և Պուտինը: Չնայած գագաթնաժողովի շրջանակներում Պուտին-Էրդողան առանձնահանդիպում նախատեսված չէ, բայց սպասվում է, որ երկու երկրի ղեկավարները կարող են հանդիպել:

Թուրքական աղբյուրը նշում է, որ երեկ դիվանագիտական շփումները որոշ չափով թուլացրել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա լարվածությունը: Որպես դրա վկայություն նշվում է այն, որ չնայած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ էր հայտարարել նախօրոք ծրագրված այցը Թուրքիա, այդուհանդերս Մոսկվան ներկայացուցիչներ է ուղարկել Անկարա՝ մասնակցելու նախատեսված կոնֆերանսին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ