04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջրաշենում սպանել են 74-ամյա կնոջը

Մարտի 21-ին, ժամը 17.55-ին, անհայտ քաղաքացուց  ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել է տանտիրուհու՝ 74-ամյա Չինար   Խուդոյանի   դիակը` պարանոցի, կրծքավանդակի եւ որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Հարուցվել է քրեական գործ […]

Պատշգամբը փլուզվել է, իսկ բնակիչը վայր է ընկել

Մարտի 22-ին, ժամը 14.50-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Դանիելյան փողոցի թիվ 10 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբը, ինչի հետեւանքով նույն բնակարանի բնակիչ՝ 1959 թ. ծնված Կ. Խոջոյանը ընկել է վայր եւ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Henaran.am-ին հաղորդում են […]

Ակումբի անվտանգության աշխատակիցները ծեծել են 24-ամյա աղջկան

Օրերս որոշ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ Երեւան քաղաքի ակումբներից մեկում աղջկա են ծեծել: Մարտի 21-ին, ժամը 19.55-ին, 24-ամյա  Սոսե Պ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում տվել, որ ս/թ մարտի 16-ին, ժամը 22.30-ին, Կորյունի փողոցում գտնվող ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցները կենցաղային հարցերի շուրջ ծագած տարաձայնության ժամանակ քաշել են իր թեւերից ու մազերից եւ դուրս հանել […]

ՀՅԴ-ին ԿԸՀ-ում սուրճ են հյուրասիրել, իսկ մյուսները … գրանցման վերջին օրը

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդրանական ընտրությունների թեկնածուների առաջադրման վերջին օրը Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը լարվել է: Հայի սովորության համաձայն, բոլորը անհրաժշետ փաստթաղթերը ներկայացնում են վերջին օրը: Մինչեւ ժամը 15.30-ը արդեն ցուցակները ներկայացրել են ՀՅԴ-ն եւ “Ժառանգությունը”: ՀՅԴ-ի ցուցակը  ներկայացրել է ԿԸՀ նախկին անդամ Համլետ Աբրահամյանը: Մեր տեղեկություններով, ԿԸՀ-ում իրենց նախկին անդամին ջերմ են […]

Սիրունյանն ասում է` կվախեցնի, Սաթիկը ողջունում է Վանոյի թիկնապահի քայլը

ՀԱԿ նախկին անդամ, Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, Սուրեն Սիրունյանը հանուն կանանց փոխում է ընտրատարածքը:  Նա առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում, սակայն այժմ մտադիր է  առաջադրվելու թիվ 5 ընտրատարածքում: ”Հաշվի առնելով այն, որ թիվ 4 ընտրատարածքում առաջադրվել են երկու կանայք, եւ նկատի ունենալով, որ հիմա կանանց մեկամսյակ է` ես զիջում եմ եւ չեմ պայքարի կանանց […]

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի անաչառ դիտորդները միայն չեն պարտադրելու

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված դիտորդները մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելիս կլինեն անաչառ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան` նշելով, որ  նրանց համար կարեւոր չէ արդյունքը, այլ գործընթացն է կարեւոր: “Մենք դիտարկելու ենք քարոզարշավն ու ընտրությունների լուսաբանումը: Մեր առաքելությունը ընտրությունների հաջորդ օրը չի ավարտվի, կհետեւենք նաեւ հետընտրական զարգացումներին”, […]

Երկրաշարժ Մարտունիից հարավ-արեւելք

Մարտի 15-ից 21-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում, որը տեղի է ունեցել մարտի 21-ին Մարտունի քաղաքից 13 կմ հարավ-արևելք: ՀՀ բնակչության կողմից, մասնավորապես Վեդի քաղաքում, զգացվել է մարտի 17-ին Հայաստան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում գրանցված 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժը` Արարատ քաղաքից 10 կմ հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով: Տարածաշրջանում. 3 բալ և […]

Կառավարությունը կօգնի սոցիալապես անապահով խավերին

Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց սոցիալապես անապահով խավի համար 205 մլն դրամի չափով փոխհատուցում տրամադրել “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ին: Կառավարությունը այսպիսով մարում է “ՀայՌուսգազարդի” սուբսիդավորման 4-րդ եռամսյակի պարտքը: “Այս գործառույթը շարունակական բնույթ է կրելու եւ նպատակ ունի սոցիալապես անապահով խավերին օգնություն ցուցաբերել: Մինչեւ 300 խմ-ի համար պետությունը ցույց է տալիս օգնություն եւ նրանց համար աշխատում է 100 […]

Մի՞թե ՀՀ նախագահի քաղաքական կուրսն իրականացնելը ՀՀ-ում համարվում է հանցագործություն. բաց նամակ Սերժ Սարգսյանին

2007թ. հոկտեմբերի մեկից  մինչեւ 2008թ. սեպտեմբերի երկուսը«Աշտարակի արհեստագործական ուսումնարան»ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնակատար, 2008թ. սեպտեմբերի 2-ից հանցագործության եւ մեղադրանքիբացակայությամբ, կոռուպցիան եւ կաշառակերությունը վերացնելու եւ կանխելու համար 4 տարի ժամանակովճաղերի հետեւ աքսորված, վաղաժամկետ ազատված Մարտին Պետրոսյանից Պարո՛ն նախագահ, 2011թ. դեկտեմբերի 22-ին Ձեզ մոտ ՀՀ դատաիրավական համակարգի ղեկավարների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակվեց ՀՀ ԶԼՄ-ով, Դուք, ըստ  էության, դատաիրավական համակարգի աշխատանքը գնահատեցիք ոչ բավարար, բարձրաձայնեցիք, որ “ցավոք, կան դեպքեր, երբ որոշ ոստիկանության աշխատողներ, քննիչներ, դատախազներ, դատավորներ իրենց ծառայողական, աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում, շրջանցելով ՀՀ սահմանադրթյունը, ՀՀ […]

Սերոբը մեկնելու է արտասահմա՞ն. Հայացք

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված “Մեթըլ փրինս” ընկերության նախկին ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանի հաստ աղիքից հեռացված ուռուցքը, ինչպես տեղեկացնում է “Հայացք” օրաթերթը, ըստ  Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պրոկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր, բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Աղավելյանի` չարորակ բնույթի է: Ըստ պրոֆեսորի` դա պարզվել է մորֆոհիստոլոգիական հետազոտության, լաբորատոր բջջային քննության արդյունքում: – Իրենը տրված էր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի