17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Սևանա լիճ բաց է թողնվելու 367 000 մանրաձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լճի Ձկնգետ գետի (Ծովագյուղ համայնք)գետաբերանին ս.թ. նոյեմբերի 27-ին իրականացվելու է գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունը:

Սևանա լիճ բաց է թողնվելու 367 000 մանրաձուկ՝ 167 000 գեղարքունի և 200 000 ամառային իշխան: Մանրաձուկը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության  2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին, «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2015 թվականի հուլիսի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարության և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի  միջև կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ