Որպեսզի ճիշտ ճանապարհը գտնես
Որպեսզի ճիշտ ճանապարհը գտնես, պետք է սկզբում մոլորվել։ Բեռնարդ Վերբեր
Որպեսզի ճիշտ ճանապարհը գտնես, պետք է սկզբում մոլորվել։ Բեռնարդ Վերբեր
Ստամբուլից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսը դեկտեմբերի 23-ին`առավոտյան ժամը 03:20-ին, վթարի է ենթարկվել՝ զուգահեռ ընթացող ավտոմեքենայի անզգույշ մանևրի պատճառով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել Ս տամբուլից արևելք՝ Բոլու քաղաքի մոտակայքում: Համաձայն Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ զոհեր չկան, երեք մարդ ստացել է թեթև մարմնական […]
Լուսանկարը՝ Արա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
Վաշինգտոնի կենտրոնում թալանել են Օբամայի թիկնապահին, գողացել են նրա տարբերանշանը, զենքը, ձեռնաշղթաները, հայտնում է НТВ-ն։ Գողությունը տեղի է ունեցել այն ժամանակ, եր տղամարդն իր մեքենան կայանել է ավտոկայանում եւ դուրս եկել մեքենայից։
Երբ անպետք այս աշխարհից Օրփեոսի՝ տավղի լարերից արձակած նետը խոթվում-ներս է մտնում բաքոսյան դժոխք ու Հադեսի քարակազմ սիրտ, և երբ թրակյան մարգարեներից այս ամենամարդու սիրեցյալ Էվրիդիչեն քար կտրած սիրուն մարմնով կես ճամփից վեր այդպես էլ չի խոյանում, հիշում ես, որ խոսքիդ տերը լինել է պետք, որ հետ նայել չէ պետք, որ ներկայից բացի բան չունես, […]
Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում համաձայնագիր են ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին, գրում է РИА Новости-ն: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նաեւ ստորագրվել է 2016 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների համագործակցության ծրագիրը:
Րոպեներ առաջ ցմահ դատապարտյալները որոշել են դադարեցնել հացադուլը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանի մայրը: Ալա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ցմահ դատապարտյյալներին երեկ այցելել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որը հորդորել է դադարեցնել հացադուլը, նշելով, որ փետրվարի ցմահ դատապարտյալների հարցը կբարձրացվի ԱԺ-ում: «Իմ տեղեկությամբ, այսօր էլ նրանց այցելել է ՀՀԿ պատգամավոր […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին: Դեկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարներին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: ՀՀ վարչապետը ողջունել է Վրաստանի փոխվարչապետի այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի էներգետիկ ոլորտում փոխգործակցության խորացմանը: […]
Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Երևանում Եվրոպական Միության պատվիրակության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Ռումինիայի ժամանակավոր հավատարմատարների հետ: Այդ մասին հայտնում է ՀԱԿ-ի լրատվական ծառայությունը: Հաղորդագրության համաձայն՝ Զուրաբյանը ներկայացրել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքը՝ գնահատելով այն որպես ամբողջությամբ կեղծված, իսկ նրա հայտարարված արդյունքները Հայաստանի ժողովրդի արտահայտված […]
Այս տարի Սևանա լիճ է բաց թողվել ձկների ամենամեծ քանակությունը` մոտ 605-606 հազար շերեփուկ: Այս մասին այսօր մամուլի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ըստ նախարարի` Սևանա լճում այս տարի սիգ ձկնատեսակի քանակի ավելացում է նկատվել: Նախարարը նշեց նաև, որ չնայած ամենօրյա վերահսկողությանը` ձկների ապօրինի որս, այնուամենայնիվ, իրականացվում է: «Դրա դեմ պետք […]
























