28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մահվան ելքով ավտովթար` Դուրյան թաղամասում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ավան վարչական շրջանում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

2015թ. դեկտեմբերի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում,  Ավան վարչական շրջանի  Դուրյան թաղամասի  թիվ 45 շենքի դիմաց, Կ.Ավագյանի վարած «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է աջ ճամփեզրի մոտ կայանված, Գ.Սահակյանի «ԳԱԶ-278402» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որի հետևանքով  ստացած մարմնական վնասվածքներից «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վազգեն Գաբրիելյանը մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ