22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը չի ուզում խոստանալ և չանել /վիդեո/

«Նոր Հայաստան»-ի դեկտեմբերի 1-ի հանրահավաքին Ժիրայր Սեֆիլյանը հարթակ հրավիրեց. «Նիկոլ Փաշինյան, սկսվել է, արի, սպասում ենք»: Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն արձագանքել է այդ կոչին՝ ասելով, որ չի պատրաստվում մարդկանց առաջնորդել դեպի պարտություն: Ըստ նրա՝ մարդկանց որևէ պրոցեսի հրավիրելուց առաջ պետք է ունենանք որոշակի հստակ պատկեացում, թե այդ պրոցեսն ինչ քայլերով և ինչ ճանապարհային քարտեզով է […]

Միայն Ալլահը գիտի` ինչու նման բան արեցին․ Պուտինի ուղերձը /վիդեո, ուղիղ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղում Դաշնային ժողովին։ Սա նախագահի 12-րդ ուղերձն է Դաշնային ժողովին։ Կրեմլում նախագահի ելույթը լուսաբանելու համար գրանցվել են ավելի քան 500 լրագրողներ Ռուսաստանից ու արտասահմանից: Իր ելույթի սկզբում Պուտինը շնորհակալություն է հայտնել ռուս զինծառայողներին, որոնք մասնակցում են Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ պայքարին։ Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը: […]

Նախագահը հյուրընկալել է Զորի Բալայանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանին և անվանի մտավորականի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ռուս մտավորականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի մեջ են վաստակաշատ գրողներ, դրամատուրգներ, կինոռեժիսորներ, լրագրողներ, հրապարակախոսներ, արվեստի և գրականության բնագավառի մի շարք այլ գործիչներ: Նաև նրանց աջակցությամբ է, որ Մոսկվայի հայտնի «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» […]

Հայաստանի ԱԳ նախարարի նախագահությամբ Բելգրադում կայացավ ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպումը

Դեկտեմբերի 3-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Բելգրադում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը։ Նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2015թ. սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներն անդրադարձան ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների 22-րդ խորհրդի օրակարգային հարցերին։ Հանդիպման […]

Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Էլմար Մամեդյարովի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում ընթացող ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Պիեր Անդրյուի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ, հայտնում է ադրբեջանական APA-ն։ Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկա կարգավիճակը ու Հայաստանի և […]

Փոստանջյանը «Վերջնագիր» ներկայացրեց

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ընթերցեց մի փաստաթուղթ` «Վերջնագիր», որտեղ Փոստանջյանը հանրությանը  կոչ է անում դուրս գալ տներից և տապալել հանրաքվեն: Նա կոչ է անում տապալումից հետո տոնել ազատությունը: Փոստանջյանի առաջարկած փաստաթղթում կային կոչեր թե՛ կանանց, թե՛ երիատասարդ տղաներին և աղջիկներին: «Հանրությունը շատ լավ գիտակցում է իրավիճակը և իր վրա դրված հանրաքվեն: […]

Աշոտյանը թույլ չի տա /վիդեո/

«Նախնական գնահատականներ չեմ ուզում հնչեցնել, որովհետև իմ կուսակից ընկերները իրենց քաղաքական գնահատականները հնչեցրել են: Որպես նախարար նշեմ, որ փորձ է արվում ապակայունացնել վիճակը ուսումնական հաստատություններում: Ուզում եմ հիշեցնել, որ երկրի օրենքները բոլորի համար են, և  եթե քարոզչությունը «այո»-ի կողմնակիցների համար արգելված է ուսումնական հաստատություններում, ապա «ոչ»-ի կողմնակիցները դա անում են և դասադուլի կոչ են անում»,-լրագրողների […]

Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նոյեմբերի 26-ին Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իտալիայում Հայաստանի դեսպանությանը և Իտալիայում հայերի միությանն ուղղված նամակներում Լ’Աքվիլայի քաղաքապետ Մասսիմո Չիալենտեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունը հայտնում հայ ժողովրդին՝ ի հաստատումն պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության:

ԼՂՀ անկախության ճանաչումը նշանակում է պատերազմ. ՀՀ նախագահ

Հիմա դառնանք այն հոդվածին, որտեղ ամրագրված են Հանրապետության Նախագահի լիազորությունները: Դա 55-րդ հոդվածն է, և 55-րդ հոդվածի 12-րդ կետում գրված է. «Հանրապետության Նախագահը զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում»: Ուշադրություն դարձրեք բառին՝ համակարգում է, ոչ թե ղեկավարում, այլ համակարգում է: Ասացեք խնդրեմ, համակարգելով Հանրապետության Նախագահը ինչպե՞ս կարող է […]

Աննախադեպ թռիչք

Կառավարության այսօվա նիստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ Հայաստանում այս տարվա ինն ամիսներին օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել բոլոր ուղղություններով. «Եթե մինչ այդ մենք ունեինք օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով որոշակի անկում, հիմա այդ մասով էլ կա ավելացում»: Ճշմարիտյանը տեղեկացրեց , որ բոլոր ուղղություններով և գրեթե բոլոր երկրներից ունենք օտարերկրյա ներդրումների աճ: Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում կատարված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված